Wednesday, 08 05 2024
14:30
Լուգանսկի իշխանությունները հայտնել են Ուկրաինայի կողմից նավթաբազայի և գազատարի գնդակոծության մասին
Փաշինյանը ժամանել է Մոսկվա
Հայաստանի տնտեսության մի շարք ճյուղեր աճ են արձանագրել
Այո՛, Վեհափառ Հայրապետը օրհնել է մեր շարժումը. Բագրատ Սրբազան
«Հայաստանը օգուտներ ունի ԵԱՏՄ-ին մասնակցությունից». Պեսկով
«Սևան» ՔԿՀ-ի ծառայողները կիսագուլպաների վրա հայտնաբերել են ներծծված թմրամիջոց
«Պուտինն ու Փաշինյանը կքննարկեն խաղաղության, կայունության և անվտանգության հարցերը Հարավային Կովկասում». Զախարովա
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Աստծո անունը քաղաքական կապիտալի վերածելը աստվածահաճո գործ չէ, մեղմ ասած»․ Ռուբեն Ռուբինյան
Կրեմլում հայտարարել են, որ Պուտինի և Փաշինյանի հանդիպումն անհրաժեշտ է և սպասված
Թուրքիան 10 մլն դոլարով տուգանել է Meta-ին
13:30
Սի Ծինփինը մեկնարկել է պետական այցը Սերբիա
13:15
AstraZeneca-ն հետ է կանչել կորոնավիրուսի դեմ իր պատվաստանյութը՝ հազվադեպ կողմնակի ազդեցությունները դատարանում ընդունելուց հետո
Իսրայելը բացել է Քերեմ Շալոմ հսկիչ անցակետը Գազայի հատված մարդասիրական օգնության մուտքի համար
«Զանգեզուրի միջանցքի բացումը թույլ կտա Հայաստանին հաղթահարել մեկուսացումը». Ամիրբեկով
Խաղաղություն՝ նոր սահմանազատում. պատերազմի սպառնալիքով սահմանազատում չի կարող լինել. Միքայել Սրբազան
Շիրակցիները Միքայել Սրբազանի գլխավորությամբ միանում են Բագրատ Սրբազանի շարժմանը
12:45
Paramount-ը ցանկանում են գնել 26 միլիարդ դոլարով
Սիսիան-Քաջարան ճանապարհի կառուցման համար 236 մլն եվրոյի պայմանագիր ենք ստորագրում ՎԶԵԲ-ի հետ
ԵՄ-ն 125 մլն եվրո կտրամադրի Եմենին
Կառավարությունն այս տարի 7.7 մլրդ դրամ է հատկացրել համայնքների սուբվենցիոն ծրագրերի համար
Քաջարանից Սիսիան առկա 118 կմ ճանապարհը կկրճատվի՝ դառնալով 60 կմ. Գնել Սանոսյան
2024-ի առաջին երեք ամիսներին Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է շուրջ 9.1 մլրդ դոլար
Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Պուտինի, թերեւս, ամենալուրջ մարտահրավերը
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Սերբիայի նորանշանակ ԱԳ նախարարին
11:30
Ucom-ի ֆիքսված ցանցը արդեն գործում է Արտաշատում
«BMW»–ն ընկել է ձորակը, տուժածներից մեկի վիճակը ծանր է
11:00
Ֆասթ Բանկի աջակցությամբ կայացել է հեղինակային երգի և մնջախաղի բարեգործական համերգը
Նիկոլ Փաշինյանը մեկնել է ՌԴ

ՊՆ-ն հրաժարվում է վճարել բանակում խելագարված զինվորի բուժման ճանապարհածախսը

Արարատ քաղաքի Շահումյան-2 հանրակացարանում բնակվող, 2010-ին բանակ զորակոչված նախկին զինծառայող Հովհաննես Վարդանյանը բանակում ստացած հոգեկան խանգարումից հետո շարունակում է բուժումը:

Հիշեցնենք, որ Հովհաննեսը բանակում ծառայել է մեկ տարի երկու ամիս, որից ութ ամիսն անցկացրել է դիրքերում: Ծառայության երկրորդ տարում Հովհաննեսին հոգեբուժարան են տեղափոխել: Հայրը որդուն գտել է հիվանդանոցում՝անճանաչելի վիճակում: Ինչպես Հովոն է պատմել հորը՝ սպան պահանջել է, որ Հովոն իրեն մասաժ անի, Հովոն հրաժարվել է… այդտեղից էլ սկսվել է ամեն ինչ:

Արդեն յոթ տարի է՝ ամսվա մեջ չորս անգամ Հովոն գալիս է Երևան՝ բժշկի: Սոցիալապես անապահով ընտանիքը նախկինում էլ է պարբերաբար դիմել պաշտպանության նախարարություն՝ Հովոյին Երևան բերելու համար ճանապարհածախսն ապահովելու համար:

Հայրը՝ Վարդան Վարդանյանը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ պաշտպանության նախարարի փոփոխությունից հետո երկու անգամ նամակով դիմել է ՊՆ, բայց երկու անգամ էլ մերժում է ստացել:

ՊՆ պատասխան նամակում գրված է, որ կարող են միանվագ գումար հատկացնել ամուսնության, հիվանդանոց պառկելու ժամանակ և նաև մահվան դեպքում:

«Նախկինում տարվա համար գոնե 100.000 վճարում էին, ես էլ կարողանում էի տանել-բերել, բայց հիմա մերժում են: Պատասխանում գրել են, որ կարող են հիդանդանոցում վճարել, եթե վիրահատություն է, կամ աջակցել, եթե մահ է, բայց այս դեպքում չեն աջակցում: Կամ ասում են՝ եթե ուսանող ունեք, ուսանողի համար մենք կվճարենք»,- հավելեց Վարդան Վարդանյանը:

Նա նշեց, որ բուժող բժիշկը ուշադիր է Հովհաննեսի նկատմամբ, ամիսը մի քանի անգամ կանչում է, դեղերը փոխում, զրուցում է Հովոյի հետ:

Հովոն կորցրել է կյանքի նկատմամբ հետաքրքրությունը, տնից գրեթե դուրս չի գալիս, մեկուսացել է… Տան միակ աշխատողը հայրն է, սակայն ժամանակ առ ժամանակ նա էլ է անգործ մնում:

«Տրամադրությունը նույնն է, ոչինչ չի փոխվել… շարունակ ծխում է… Հովոյի թոշակը անգամ ծխախոտին չի հերիքում: Շատ-շատ է ծխում, քայլում է՝ ծխում, քայլում է՝ ծխում»,- ասաց Վարդան Վարդանյանը: Հովոն 40.000 դրամ թոշակ է ստանում, ինչը չի հերիքում անգամ Հովոյի ծխախոտին: Համոզված է՝ արտերկրում ինքը կառողջանա, իրեն կկարողանան բուժել, սակայն բուժումն արտերկրում կազմակերպելու համար նույնպես գումար չկա:

«Լրիվ անտարբերություն է, ինչի՞ մենակ Հովոյի հանդեպ, բոլորի հանդեպ է անտարբերություն…»,-  հիասթափված նշեց Վարդան Վարդանյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում