Մեծ Բրիտանիայում ընտրել են «տարվա ամենազայրացնող գովազդը»: 2017 թվականին Գովազդի ստանդարտների վարչությունը ամենից շատ բողոքներ ստացել է KFC ռեստորանային ցանցը գովազդող տեսահոլովակի համար: Նրա վրա 755 բողոք է գրանցվել սպառողներից: Այնտեղ նշվել է, որ այս գովազդը «անարգանք է հավերի նկատմամբ» և «տխրեցնում է բուսակերներին և երեխաներին: »
Տեսահոլովակում ցուցադրվում է հավիկը, ով պարելով գնում է «Միայն հավ, և ոչինչ բացի հավից» կարգախոսի տակ: Չնայած հասարակական կարծիքին՝ գովազդը չի արգելվել, քանի որ այնտեղ չկան «կենդանուն սպանելու կոնկրետ ցուցումներ»:
Ընդհանուր առմամբ անցած տարվա ընթացքում վարչությունը 29997 բողոք է ստացել գովազդի դեմ:









































