ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադարձել է օրերս Սերժ Սարգսյանի ԱԳՆ կատարած այցին:
Շարմազանովը համաձայն չէ այն տեսակետի հետ, որ Սերժ Սարգսյանը դժգոհ է ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի աշխատանքից․ «Բոլորս պետք է ձգտենք ավելի արդյունավետ աշխատենք, աշխարհի մարտահրավերներին դիմակայելու համար: Արդյունավետության բարձրացման կարիք կա այնտեղ, որտեղ կա արդյունավետություն: Հայաստանում չկա մի ոլորտ որտեղ արդյունավետության բարձրացման խնդիր չլինի: Պետք է կարողանանք աշխարհաքաղաքական այս զարգացումներում մեր ձեռքը զարկերակին պահել: Դերակատարներն են փոխվել,այսօր մենք այլ տարածաշրջանում ենք ապրում»։
ԱԺ փոխխոսնակի կարծիքով վերոշարադրյալով է պայմանավորված, որ Սերժ Սարգսյանը առաջարկում է քննարկել ազգային անվտանգության ռազմավարությունը:
Հարցին, թե վերջին շրջանում ինչով է պայմանավորված Սերժ Սարգսյանի ակտիվ հանդիպումները՝ Շարմազանովը նշեց․ «Սրանք քայլեր են, որ պետք է անի ընտրված նախագահը: ՀՀԿ-ում կա մեկ գլուխ, որի շուրջ կա համախմբում»:








































