Sunday, 05 07 2026
ԱԲ-ն կարող է պետական կառավարման համակարգը դարձնել ավելի արդյունավետ, քաղաքացիների կարիքներին արագ արձագանքող. ԲՏԱ նախարարի հարցազրույցը
23:50
Կարող էինք հուղարկավորության ժամանակ մեկ հարվածով վերացնել Իրանի ղեկավարությանը․ Թրամփ
Ամբերդի վերականգնման աշխատանքներին ծանոթանալու նպատակով ԿԳՄՍ նախարարն այցելել է ամրոցի տարածք
23:30
ՌԴ-ն Ուկրաինային հորդորում է 6 ժամով դադարեցնել Կոնստանտինովկայի գնդակոծություն
Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների հավաքականը հաղթանակով է մեկնարկել երևանյան ԵԱ-ում
23:10
ԱՄՆ-Իրան բանակցությունները կվերսկսվեն հուլիսի 11-ին
Տեղի է ունեցել կին դիվանագետների միջազգային օրվան նվիրված բարձր մակարդակի միջոցառում
22:50
ԵՄ-ում կարող են արգելել երեխաների մուտքը սոցիալական ցանցեր
Կապան-Խոտանան ավտոճանապարհին ավտովոզում բռնկված հրդեհի հետևանքով ավտովոզը և 5 ավտոմեքենաներ այրվել են
22:30
Աննախադեպ շոգը խաթարել է ԱՄՆ-ի Անկախության օրվա տոնակատարությունները
Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս
22:10
Կեղծ նիհարեցնող դեղամիջոցները մարդկանց կոմայի մեջ են գցել
Հայաստանը շատ հեշտ հրաժարվեց ռուսական զենքից. նույնը տեղի կունենա բոլոր մյուս ոլորտներում
21:50
Էվերեստի ամենահայտնի անանուն զոհերից մեկի ինքնությունը բացահայտվել է
ՀՀ-ի նկատմամբ վստահության մեծացմամբ՝ ԵՄ-ն ավելի առաջ է գնում. ՌԴ ախորժակը սահմանափակվում է
21:30
«Այլմոլորակային զենք» Մարսի վրա՞
«Եռագլուխը» եթե բանտում լինի, նորմալ ընտրություն կանցկացվի. այս ելքը նրանց ավելի ձեռնտու է քան ՔՊ-ին
21:09
IPhone 18 Pro-ի գաղտնի տվյալների արտահոսքից հետո Apple-ը արձագանքել է միջադեպին
Հայաստանի ապաշրջափակման «հյուսիսային նախագիծը» իրատեսական չէ, ի՞նչ կտա TRIPP-ը
20:50
Գերմանիայում արգելափակել են ծայրահեղ աջերի համագումարը
Կիևյան կամրջի աշխատանքները շարունակվում են ամեն օր. Արտյոմ Կարապետյան
20:30
Ինչու Իրանը համաձայնեց զինադադարին. NYT
9-րդ գումարման ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն․ ՍԴ-ն ուժի մեջ թողեց ԿԸՀ 259-Ա որոշումը
20:10
Աշխարհում միլիարդատերերի թիվը հասել է պատմական առավելագույնի
Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում. ՀՏԶՀ
19:50
«Արյունոտ ջրվեժը» Անտարկտիդայում
Հայաստանի արտահանման ուղիների դիվերսիֆիկացումը և ընդլայնումը ՀՀ կառավարության ռազմավարական առաջնահերթություններից է․ Տիգրան Մկրտչյան
19:30
Ռեյխսկանցլերիայի հետ կապված բունկերը պատրաստվում են քանդել
Դատախազության ամենակարևոր ռեսուրսը սկզբունքային, պրոֆեսիոնալ, բարեվարք և իրենց ծառայությանը նվիրված մարդիկ են. գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել
19:10
Հայտնաբերվել է կյանքի համար հնարավոր պայմաններ ունեցող մոլորակ

Արմեն Սարգսյանը գուցե ակամա ամրապնդում է քաղաքական ինստիտուցիոնալ դևալվացիան

Հայաստանի չորրորդ նախագահի թեկնածու առաջադրված Արմեն Սարգսյանն ամեն բան անում է դասական կանոններով՝ ինչպես ընդունված է Արևմուտքում: Նա բազմաշերտ և թիրախային քարոզարշավ է իրականացնում, ընդ որում՝ բացահայտ ցույց տալով, որ երկրի զարգացման հեռանկարը տեսնում է ոչ թե քաղաքական համակարգի, այլ գիտական, հոգևոր պոտենցիալի մեջ:

Թիրախային մեսիջների առումով ամեն բան կարգին է, սակայն խնդիրն այն է, որ Սարգսյանի պոտենցիալ ընտրողները խորհրդարանի շենքում նիստեր անող 105 պատգամավորներն են, որոնց հետ նախագահի թեկնածուն եթե նույնիսկ հանդիպում է, ապա՝ հարկադրաբար, տուրք տալով քաղաքական էթիկային և արարողակարգին: Սարգսյանը կարծես թե փորձում է ստեղծել այլ` զուգահեռ Հայաստանի մոդել և այն հակադրել ամուլ քաղաքական համակարգին: Նույնիսկ տպավորություն է, որ դեսպանը փորձում է նախագահ դառնալ` ի հեճուկս քաղաքական սպառված համակարգի: Սակայն եթե այդ տպավորությունը ճիշտ է, ապա ադեկվատ չէ նաև Արմեն Սարգսյանի վարքագիծը, որովհետև նրա բուռն աշխատանքային գրաֆիկում միակ արդյունավետ, լուսավոր կանգառն առայժմ եղել է «Թումոն», իսկ երեկվա ԳԱԱ-ն ու ԵՊՀ-ն նույնքան ռեգրեսիվ, քրեաօլիգարխիկ են` առնվազն մտածողության մակարդակում, որքան քաղաքական համակարգը:

Մյուս կողմից` Արմեն Սարգսյանի ոչ պաշտոնական քարոզարշավը նման է մենախոսության, որովհետև նրա պոտենցիալ լսարանները զրկված են այլընտրանքային տեսակետ, ձայն լսելու հնարավորությունից: Արևմտյան աշխատաոճը բուտաֆորիա է, եթե գործընթացում բացակայում է այլընտրանքը: Արմեն Սարգսյանն անշուշտ ունի մասնագիտական բարձր որակներ, սակայն առնվազն տարակուսելի է նրա քաղաքական ադեկվատությունը, եթե նա համաձայնել է մասնակցել մի գործընթացի, որտեղ բացակայում է այլընտրանքը:

Իհարկե, «Թումոյի» արժևորումն Արմեն Սարգսյանին տարբերում է համակարգային մյուս սեգմենտներից, որոնց երևակայության ու երազանքների սահմանը գտնվում է «Սիթիների» ու «Տաշիրի» միջակայքում, մյուս կողմից` քաղաքակրթական բեկման հիմքը արժեքային հստակ կողմնորոշումն է, ինչը Արմեն Սարգսյանի մոտ առայժմ բացահայտված չէ, որովհետև նա սահմանափակվում է քաղաքակրթական ընդհանուր դատողություններով: Առանց այն էլ նախագահի ինստիտուտը նոր Սահմանադրությամբ էապես արժեզրկված է, այս օրերին Արմեն Սարգսյանը գուցե ակամայից ավելի ամրապնդում է քաղաքական ինստիտուցիոնալ դևալվացիան` հնարավորինս ապաքաղաքականացնելով իր առաքելությունը:

Այս իմաստով Արմեն Սարգսյանը լիարժեքորեն մնում է Սերժ Սարգսյանի նախանշած հունի մեջ` լինելով ապաքաղաքական թեկնածու, վաղը` նաև նախագահ:

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում