Շոտլանդացի մոդելյոր Լորեն Սմիթը Lindit շոկոլադ արտադրող ընկերության հետ համատեղ ստեղծել է իր տեսակի մեջ միակ արվեստի գործը՝ շոկոլադե զգեստ: Զգեստը ստացել է «Հավերժական ադամանդ» անվանումը:
Զգեստի ստեղծման համար պահանջվել է 2 շաբաթ, ևս 24 ժամ՝ հովհարի, գլխարկի և նարնջի կտորներով, չիլի պղպեղներով զգեստի զարդերը պատրաստելու համար: Ամբողջ աշխատանքը կատարվել է ձեռքով:
Զգեստի և աքսեսուարների ընդհանուր քաշը 50 կգ է: Այնպես որ՝ մոդելը այն ցուցադրել է միայն ֆոտոշարքի համար: Զգեստը ցուցադրվել է Լոնդոնի Salon u Chocolat’s սրահում ընդամենը մեկ շաբաթ՝ հոկտեմբերի 14-20-ը:
Այս մասին հաղորդում է Kedem.ru-ն:








































