Դուբայում ավտոմեքենաների ցուցադրության ժամանակ ներկայացվել է Nissan Patrol-ի թարմացված տարբերակը: Ամենագնացի արդիականացումը հիմնականում վերաբերել է արտաքին տեսքին: Արտադրողը չի հաղորդել տեխնիկական մասի փոփոխությունների մասին: Փոխարենը ներկայացվել է նաև Patrol- հատուկ տարբերակը:
Դուբայում ճապոնացիները հաճախորդներին երաշխավորել են, որ ամենագնացը կարդարացնի մերձավորարևելյան սպառողների բոլոր սպասելիքները:
Նկատելի են նաև որոշ փոփոխություններ ամենագնացի ինտերիերում: Nissan Patrol ամենագնացը ունի 5.6 լ ծավալով շարժիչ:
Դուբայում ճապոնացիները նաև ներկայացրել են Nissan Patrol-ը Black Edition-ի հատուկ կատարմամբ: Այն տարբերվում է իր գույնով, սրահի կարմիր կաշվով և բացառիկ անիվներով: Ծրագրվում է թողարկել նմանատիպ միայն 200 ամենագնաց, որոնք վաճառքի կհանվեն հաջորդ տարվա մարտին: Թե որ երկրներում հնարավոր կլինի ձեռք բերել այս ավտոմեքենան՝ հայտնի չէ:









































