«Եվրոպական եռյակը» ԱՄՆ–ի հետ համատեղ պետք է մինչև մայիս մշակի Իրանի միջուկային ծրագրի շուրջ գործողությունների համատեղ համապարփակ պլանի փոփոխությունները,– հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ստիվեն Գոլդսթեյնը։
«Մենք աշխատանքային խմբեր ենք ստեղծել որպեսզի փորձենք մշակել փոփոխությունները, որոնք այդ համաձայնագիրը ավելի կուժեղացնեն։ Մենք ժամանակային սահմանափակում ունենք, քանի որ դա պետք է մինչև մայիս արվի, այնպես որ շատ գործ կա անելու»,– ասել է Գոլդսթեյնը։
Նա նշել է, որ անցած շաբաթ աշխատանքային խմբի հանդիպում է եղել։ Սակայն չի պատասխանել այն հարցին, թե արդյոք առաջիկայում նոր հանդիպում լինելու է։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը խոսել էր Դոնալդ Թրամփի պլանների մասին՝ կամ լրիվ դուրս գալ այս ծրագրից, կամ նրանում փոփոխություններ մտցնել։






































