ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հունվարի 31-ին, ժամը 18:25-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Հանքավան գյուղի մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Հրազդան քաղաքի Ջրառատ թաղամասին հարակից սարում ՎԱԶ-2121 մակնիշի 777 OL 77 պետհամարանիշով ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ:
Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից (3 ուղևոր):
Ինչպես տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, հունվարի 31-ին, ժամը 17:38-ին տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ռյա Թազա գյուղի մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները Ռյա Թազա գյուղի գերեզմանատան մոտակայքից արգելափակումից դուրս են բերել «ՎԱԶ-2101» մակնիշի 34 OR 173 պետհամարանիշով ավտոմեքենան:
Հունվարի 31-ին, ժամը 09:05-ին ահազանգ է ստացվել, որ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին «Toyota Ipsum» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները «Կապավոր ՃՇՇ» սահմանափակ պատասխանատվության ընկերության աշխատակիցների հետ համատեղ արգելափակումից դուրս են բերել 20 բեռնատար և 35 մարդատար ավտոմեքենա (80 ուղևոր):
Փրկարարներն իրականացրել են հերթապահություն:
Հունվարի 31-ին, ժամը 03:29-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի «Գոլդեն Փելիս» հյուրանոցի մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Kia Sorento» մակնիշի 89 AA 898 պետհամարանիշով ավտոմեքենան:







































