Իզաբելա Ստյուարտի թանգարանը Բոստոնում 10 միլիոն դոլար է առաջարկում ցանկացած տեղեկության համար, որը կօգնի գտնել արվեստի յուրօրինակ գլուխգործոցները։ Հիշեցնենք, որ արվեստի գործերն անհետացել են թանգարանից 1990 թվականի կողոպուտից հետո։

Անցած տարվա մարտին թանգարանը մեծացրել է պարգևատրման գումարը հինգից տաս միլիոնի՝ Ռեմբրադտի երկու նկարների, Վերմեերի նկարի և տասը անհավանական եզակի իրերի համար։

«Սովորաբար առևանգված գլուխգործոցները գտնվում են գողությունից անմիջապես հետո կամ մի սերունդ անց։ Մենք լավատեսորեն հավատում ենք, որ այս աշխատանքները արդյունքում տուն կվերադառնան»,– ասել է թանգարանի տնօրենը։










































