Այսօր Ճապոնիայի կենտրոնական հատվածում տեղի է ունեցել 5.5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ: Տուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ չկան:
Ճապոնիայի ազգային օդերևութաբանական բաժնի տվյալներով՝ ցունամիի սպառնալիք չկա:
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է Իբարակի պրեֆեկտուրայի տարածքում, իսկ օջախը՝ մոտ 70 կմ խորության վրա:
Ժամանակավորապես դադարեցվել է «Տոհոկու-Սինկանսեն» երթուղու ճեպընթացների երթևեկությունը: Տոկիոյի միջազգային օդանավակայանում և Tokia Daini ԱԷԿ-ում աշխատանքը չի խաթարվել:
Այս մասին գրում է Ria Novosti-ն:








































