Ճապոնիայի կառավարությունը վերանայում է էմիգրացիոն նորմերը մեղմելու հարցը, ինչի արդյունքում ավանդական ճապոնական «վասեկա» խոհանոցն ուսումնասիրող օտարերկրացիները հնարավորություն կունենան 2 տարով երկարաձգելու երկրում մնալու ժամկետը՝ փորձաշրջան անցնողի կարգավիճակով: Այս մասին հաղորդում է NHK հեռուստաալիքը:
Արհեստավարժ խոհարարների պատրաստող դպրոցներին միավորող կազմակերպությունը հրավիրել է կառավարական խորհուրդ, որը քննարկում է կարգավորման հարցը, որպեսզի դասընթացները հաջողությամբ ավարտած խոհարարներին թույլ տան վարպետությունը կատարելագործել հենց Ճապոնիայում:
Սպասվում է, որ հաջորդ ամիս ավանդական ճապոնական խոհանոցը ՅՈՒՆԵՍԿՕ-ն կճանաչի ոչ նյութական մշակութային ժառանգություն:







































