Քիմ Քարդաշյանն ու Փերիս Հիլթոնը հաշտվել են 10-ամյա կոնֆլիկտից հետո, և հիմա հազվադեպ, սակայն կարելի է տեսնել նրանց համատեղ լուսանկարներում։

Երկու հայտնի կանայք էլ իրենց Instagram-ի էջերում բաժանորդների հետ կիսվել են լուսանկարներով, որոնցում Փերիսը կրկնել է Քիմի կերպարը։ Եվ որպեսզի կերպարի վերստեղծումը լիարժեք լինի, Հիլթոնը մազերը մոխրագույն է ներկել։
Կերպարանափոխությունը նվիրված է եղել Քարդաշյանի ամուսնու՝ ռեփեր Քանյե Ուեսթի Yeezy Season 6 նոր հավաքածուի լուքբուքի նկարահանումներին։

Փերիսին մատնել են միայն հասակն ու հետևից վառ ընդգծված կազմվածքի բացակայությունը։









































