Ինդոնեզիայում զինված ուժերի Մի-17 ուղղաթիռը վթարի է ենթարկվել, երբ գտնվել է Բորենո կղզու վերևում: 13 մարդ է զոհվել: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Ուղղաթիռում 21 մարդ է գտնվել` զինվորականներ և բանվորներ:
Ըստ նախնական տվյալների` պատահարի պատճառ են դարձել վայրէջքի ժամանակ ուղղաթիռի շարժիչի հետ կապված խնդիրնեը:
Վթարը տեղի է ունեցել Մալայզիայի հետ սահմանի մերձակայքում:








































