Tuesday, 23 06 2026
2026-ի առաջին կիսամյակում ՆԳՆ Զանգերի կենտրոնը ավելի քան 33 հազար զանգ է ստացել
Համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքը՝ ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնելու ուղղությամբ
ԿԳՄՍ նախարարը հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքին
Գյումրիում մեկնարկել են լայնածավալ ճանապարհաշինական աշխատանքների նախապատրաստական փուլերը
23:50
Ճապոնիայի վարչապետը խոստացել է կրճատել ամերիկյան բազաները Օկինավայում
Երևան-Սևան ճանապարհի վրա կայծակի հարվածից վնասված կամուրջը վերականգնվում է
Պատգամավորի երդման առաջարկվող նոր տեքստը. Ալեն Սիմոնյան
23:10
Լիտվայի նախագահն ընդունել է կառավարության հրաժարականը
23:10
Լիբանանի և Ֆրանսիայի նախագահները քննարկել են Լիբանանում ստեղծված իրավիճակը հրադադարից հետո
Սիսիանում «Մայիսի 28» զբոսայգում գտնվող ևս մեկ հողամաս վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Ռուսաստանը պատրաստ է ԵՄ-ի հետ երկխոսության
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն չներկայացրած ընկերությունները տույժ կամ տուգանք չեն ստանա
22:30
Թրամփը Զելենսկուն հորդորել է ակտիվացնել ճնշումը Ռուսաստանի նկատմամբ
Ոստիկանները հայտնաբերել են անհետ կորած տղամարդու դին
Էրդողանը հեռախոսազրույցներ է ունեցել Իրանի և Իրաքի ղեկավարների հետ
22:00
Խելացի ճամփորդություն․ AI-ից մինչև ռոբոտ հյուրանոցներ
21:50
Անհրաժեշտ է օգնել հիմա, քանի դեռ չափազանց ուշ չէ․ Թրամփ
Ընդդիմադիր համարվող ուժերը օրենքը խախտելով մտան խորհրդարան. դա լեգիտիմության հարց է հարուցում
Լավրովը հայտարարել է Ուկրաինայի հետ բանակցությունները վերսկսելու՝ ՌԴ-ի պատրաստակամության մասին
Քոչարյանը անպայման բանտ կնստի և գիրք կգրի. մեր վերջին շանսն է հեղափոխությունը ավարտին հասցնելու
21:09
Աշխարհի այս առաջնությունը՝ որպես ռեկորդակիր ռմբարկուների մրցաշար
Ռուսաստանը «կլանեց» Հարավային Օսեթիան, Աբխազիան «կընդունի՞ կոնֆեդերատիվ Վրաստանի սուբյեկտությունը»
Ռուսաստանը պատրաստ է պաշտպանել Բելառուսի անվտանգությունը․ Լավրով
ChatGPT Edu գործիքի 50 հազար անվճար բաժանորդագրություն կրթական համակարգի համար․ Հայաստան է ժամանել Օփեն ԷյԱյ միջազգային հարթակի պատվիրակությունը
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 408 տոննա պարարտանյութ
Իջևանի քաղաքային զբոսայգու հողամասի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը
Լիբանանում իսրայելական հարվածներից զոհերի թիվը հասել է 4175-ի
Ժաննա Անդրեասյանը հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքին
19:50
Իրանը մտադիր չէ թույլատրել ՄԱԳԱՏԷ-ի տեսուչների մուտքը․ Բաղայի
Հրապարակվել է «Հայաստանի Հանրապետության հուշադրամներ 2025» տարեկան պարբերականը․ ԿԲ

ԵՊՀ դասախոսները վստահ են` Արմեն Սարգսյանը կկարողանա երկրում մթնոլորտ փոխել

Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետի դասախոսները մեծ ոգևորվածությամբ են հիշում ՀՀԿ-ի կողմից ՀՀ նախագահի թեկնածու առաջադրված Արմեն Սարգսյանի հետ աշխատելու տարիները և վստահ են, որ ՀՀ նախագահի պաշտոնում նա կհաջողի և կկարողանա երկրում մթնոլորտ փոխել:«Արմենպրես»-ի հետ զրույցում Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Ռոլանդ Ավագյանն ընդգծեց, որ Արմեն Սարգսյանին ճանաչում է ուսանողական տարիներից` 1973 թվականից: «Շուրջ 45 տարի ճանաչում եմ նրան: Շատ նպատակասլաց և կազմակերպված ուսանող էր, վայելում էր ուսանողական ընկերների հարգանքը: Ավարտելուց հետո նա ընդունվեց ասպիրանտուրա, համապատասխան ժամկետներում պաշտպանեց ատենախոսությունը և անցավ տեսական ֆիզիկայի ամբիոն` որպես դասախոս: Այդտեղ նա նույնպես ցուցադրեց իր բոլոր դրական հատկանիշները: Ուսանողների հետ շատ լավ էր վարվում, հարգում էր մեծերին, սիրում փոքրերին: Դրանից հետո նա շատ լուրջ պաշտոններ է զբաղեցրել, և, ես կարծում եմ, նախագահի պաշտոնում նրա թեկնածության առաջադրումը հաջողված որոշում է: Ես հույսեր եմ կապում նրա հետ, որ շատ բան կարող է անել»,- ասաց Ավագյանը:

ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի դեկանը հույս հայտնեց, որ Արմեն Սարգսյանը կընդունի իշխող կուսակցության առաջարկը և կառաջադրվի ՀՀ նախագահի պաշտոնում: «Նա արդեն ասել է, որ որոշում կայացնելուց առաջ պետք է հանդիպի և խոսի մարդկանց հետ: Ես կարծում եմ, որ նա այդ հանդիպումներից հետո կընդունի առաջարկը: Ամեն դեպքում ես հույս ունեմ, որ նա այդ առաջարկը կընդունի և կկարողանա Հայաստանում որոշ չափով մթնոլորտ փոխել»,- նշեց Ռոլանդ Ավագյանը:

ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի տեսական ֆիզիկայի ամբիոնի դոցենտ Աշոտ Հովսեփյանը, լարելով ողջ հիշողությունը, չի կարողանում Արմեն Սարգսյանի մասին որևէ վատ բան հիշել: Նա կատակեց, որ Արմեն Սարգսյանի միակ թերությունը կարելի է համարել այն, որ 1-2 անգամ դասերից ուշացել է: Նրա ամբողջ կենսագրությունը մեր աչքի առաջ է անցել, այդ մարդու մասին կարելի է միայն դրական խոսել: Չունենալով մեկնարկային լավ պայմաններ նյութական և մարդկային ռեսուրսների առումով, իր և իր ընտանիքի վրա հենվելով՝ այդ մարդն ամեն ինչի հասել է: Նման օրինակելի մարդիկ քիչ կան: Զբաղեցնելով տարբեր պաշտոններ, լինելով տարբեր միջավայրերում ` նա գործել է անվրեպ և անսխալ: Չափազանց մեծ եռանդ է ներդրել, չի ալարել, չի զլացել»,- ասաց Հովսեփյանը:

Նա Արմեն Սարգսյանի հետ կապված հետաքրքիր պատմություն հիշեց: «Երբ նա վարչապետ էր, ձմռան մի օր ատոմակայանից վերադառնալուց մեքենան կանգնեցրեց, իջավ, վազելով մտավ արտը և սկսեց ձեռքով հողը փորել: Հարցրեցի` ի՞նչ ես անում, ասաց, որ ուզում է տեսնել աշնանացանը ո՞նց է, բացվո՞ւմ է, թե չէ: Ասում էր՝ ամբողջ գիշեր կարդացել եմ աշնանացանի մասին, ցանկանում եմ իմ աչքով տեսնել վիճակը ոնց է, որովհետև ամեն օր գալիս տարբեր բաներ են ասում»,- պատմեց Աշոտ Հովսեփյանը:

Նա նաև հիշում է, որ Արմեն Սարգսյանի մայրն անընդհատ բողոքում էր, որ նա գիշերները չէր քնում, գրքեր էր կարդում: «Հանրապետություն ղեկավարելը և ընդհանրապես բարձր պաշտոններ ունենալը մեծ բեռ է: Եթե մարդն այդ ամենը գիտակցում է, արդյունքի է հասնում, իսկ եթե նստում է պաշտոնը վայելելու, այդ վայելելու գործընթացը կլանում է ողջ ռեսուրսը, և գործ անելու ժամանակ չի մնում: Արմեն Սարգսյանն այն անձնավորությունն է, ով իսկապես աշխատելու է: Հատկապես միջազգային լարված իրավիճակում, երբ Հայաստանի վերջնական դիրքն ու կողմնորոշումն էլ պարզ չէ, շատ եմ ցանկանում, որ այդ ամենին մասնակցի մեր շատ սիրելի Արմեն Սարգսյանը»,- եզրափակեց Աշոտ Հովսեփյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում