Իրանի պաշտպանության նախարար, գեներալ Հուսեյն Դեգհանը մասնակցել է հրթիռների արտադրության գործարանի բացմանը: Այս մասին հաղորդում է Fars գործակալությունը:
Իսլամական Հանրապետության պաշտպանական արդյունաբերության այս օբյեկտի նպատակը երկրի հակաօդային պաշտպանությունը բարելավելն է:
Դեգհանը շաբաթ օրը հայտարարել է, որ միջին հեռահարության «Սայիդա-2» հրթիռների արտադրության գործարանն Իրանին թույլ կտա հուսալի միջոցներ ստանալ՝ ուղղաթիռներ, անօդաչու թռչող սարքեր և հակառակորդի այլ օդային օբյեկտներ ոչնչացնելու համար:
Կարծր վառելանյութով հրթիռն ավելի բարձր ճշգրտություն է ապահովում, քան հեղուկ վառելանյութով հրթիռները, որոնք Իրանի հակաօդային պաշտպանության զինանոցի հիմնական մասն են կազմում:











































