Friday, 03 05 2024
Իսրայելը հարված է հասցրել Դամասկոսի մերձակայքում գտնվող թիրախի․ կան վիրավորներ
Իսրայելը հարվածել է Ռաֆահի ճամբարին
15:15
Մակրոնը և Կիսիդան համաձայնության են եկել ամրապնդելու ռազմական համագործակցությունը
Պաշտոնական Երեւանը խոստովանում է դիվանագիտական ձախողումը
14:56
Ucom-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել Ֆրանսիական համալսարանում
Ապօրինի գույքի բռնագանձման 103 հայցադիմում ունենք՝ 526 մլրդ դրամի չափով
2023-ին վերականգնվել է 5 մլրդ 63 մլն 193 հազար դրամին համարժեք գույք՝ 2022-ի համեմատ 460 անգամ ավելի
Շիրակի մարզպետը ընդունել է առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարին
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն․ խախտումը կազմել է 169․3 մլն դրամ
Նախարարը Արմավիրի մարզում ծանոթացել է ճանապարհաշինական աշխատանքներին
ՄԻՊ-ն ԱԺ-ում հանդես է եկել ամփոփիչ ելույթով
Նորմալ չէ, որ Հայաստանում կա այսքան թիրախավորված ատելության խոսք․ սա հանդուրժելի՞ է
14:30
Պակիստանում 20 մարդ է զոհվել ավտոբուսի վթարի հետևանքով
14:15
ԵՄ-ը Ադրբեջանի ականազերծման ծրագրին 8 մլն եվրո կտրամադրի
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
ԱՄՆ-ի քոլեջներում անցկացվող ցույցերի ընթացքում ձերբակալվածների թիվը հասել է 2000-ի
Տյումենի մարզում ավելի քան 6500 բնակիչ է տարհանվել հեղեղումների պատճառով
13:15
Բրազիլիայի հարավում 29 մարդ է զոհվել հեղեղումների պատճառով
Հայաստան է ժամանել Վրաստանի հատուկ քննչական ծառայության ղեկավարը․ ստորագրվել է համագործակցության հուշագիր
Արշակյանը Արծվիկ Մինասյանին զրկեց խոսքի իրավունքից՝ մեկ նիստի ընթացքւմ
Արթուր Հովհաննիսյանի ելույթի ժամանակ իրավիճակն ԱԺ-ում լարվեց
12:45
Ռուսաստանցի զինվորականները Նիգերում տեղակայվել են ամերիկացիների հետ նույն ռազմակայանում. CNN
Ֆրանսիայի դեսպանատանը Երերույքում հետազոտություններ իրականացրած գիտնականներին հանձնվեց «Եվրոպա Նոստրա»-ի մրցանակը
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է լեհ գործընկերներին՝ Սահմանադրության օրվա առթիվ
Գազի բալոնից հրդեհ է բռնկվել
«Վերջին դաս» միջոցառումը կազմակերպելիս բացառել դրամահավաքը. ԿԳՄՍ նախարարություն
Ստեր եք տարածում՝ թուրքը եկավ, բարձունքները գրավեց, մեքենա կոտրում. մարդկանց հույզերի վրա եք ազդում
Չկա որևէ երկիր, որ իր իշխանության օրոք ասի՝ կան քաղբանտարկյալներ, և դա բնական է

Լուրջ նախազգուշացում. Կրեմլի կողմից նշանակված Հայաստանի կուրատորը՝ «կրեմլյան ցուցակում»

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է միջազգայնագետ Աղասի Ենոքյանը։

– Պարոն Ենոքյան, այսօր հրապարակվել է, այսպես կոչված, «կրեմլյան դոսյեն», որը սպասվածից ավելի շատ մարդ է ընդգրկել։ Դրան արդեն իսկ արձագանքել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ այն որակելով աննախադեպ։ Ի՞նչ եք կարծում՝ ցանկն ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ ռուս-ամերիկյան հարաբերություններում։

– Ցուցակում, ըստ էության, ընդգրկված են Ռուսաստանի ողջ կառավարությունը, նախագահի ողջ ապարատը և շուրջ 100 օլիգարխ։ Ենթադրություններ կային, որ ցուցակում կլինեն շուրջ 300 մարդ, ասվում է նաև, որ կա լրացուցիչ, չհրապարակված ցուցակ, որտեղ այն օլիգարխներն են, որոնց ունեցվածքը 1 միլիարդ դոլարից պակաս է։

Սրանք, ամերիկյան կարծիքով, այն «վատ տղաներն» են, որոնք օգնում են Պուտինին, որպեսզի նա վարի ագրեսիվ արտաքին քաղաքականություն, բռնակցի Ղրիմը, օկուպացնի Արևելյան Ուկրաինան, խառնվի ամերիկյան ընտրություններին, ուրիշ վատ-վատ բաներ անի։

Նման լայն ցուցակը մի կողմից՝ ցույց է տալիս, որ Ռուսաստանի կատարած միջազգային հանցագործությունները միայն Պուտինի չար կամքով չեն կատարվել, այլ կա պետական գործիչների մի մեծ խումբ, որոնք բոլորը դրան մեղսակից են։ Ցուցակը ֆիքսում է այս մարդկանց, որ հետագայում նրանք չասեն, թե իրենք ընդամենը հրաման կատարող են եղել։ Ի դեպ, Նյուրնբերգում դատում էին «ընդամենը» 26 ֆաշիստական հանցագործի։

Մյուս կողմից՝ ցուցակում ընդգրկված օլիգարխները նշանակում են, որ այս բոլոր գործերը կատարելու համար օգտագործվել են Պուտինի սիրելի բիզնեսմենները, որոնց միջոցով նա պետությունից գողանում է փողեր, որոնք օգտագործվել են նաև ագրեսիվ պետական քաղաքականության համար։ Այսինքն՝ կոռուպցիան Ռուսաստանում ոչ միայն համակարգային է, պետական քաղաքականության մաս է, այլև այն հնարավորություն է տալիս ագրեսիվության։

Այս ցուցակն ընկալվում է որպես «բորոտների ցուցակ», որոնց հետ շփվելը վտանգավոր է բիզնեսի, քաղաքականության, վարկի և ընդհանրապես՝ արժանապատվության համար։ Ցուցակում ընդգրկված է ողջ ռուսական քաղաքական էլիտան՝ ռուս-ամերիկյան հարաբերությունների համար սա նշանակում է ամենասառը մակարդակ։

– Ցանկում ընդգրկվել է նաև հայազգի գործարար Սամվել Կարապետյանը, ով ՀՀ քաղաքական վերնախավի հետ սերտ առնչություն ունի։ Ի՞նչ եք կարծում՝ Հայաստանը մտահոգվելու առիթ ունի՞։

– Ցուցակում կա ընդգրկված մեկ այլ հայ օլիգարխ ևս՝ «Ռոսգոսստրախի» Դանիլ Խաչատուրովը, ինչպես նաև Սերգեյ Գալիցկին (Հարությունյան), սակայն մեր մտահոգությունն ավելի շատ Սամվել Կարապետյանի առիթով է ոչ միայն այն պատճառով, որ նրա հետ ունենք էթնիկ ընդհանրություն, այլև, որ նա, ըստ էության, Կրեմլի կողմից նշանակվել է Հայաստանի կուրատոր։

Չգիտեմ՝ միտումնավոր է դա արվել, թե ոչ, սակայն սա լուրջ նախազգուշացում է Հայաստանին, քանի որ, ինչպես ասացի, ցուցակագրվածների հետ շփումները չեն խրախուսվում։ Կարծում եմ՝ ցուցակով հիմք է ստեղծվում այդ մարդկանց բոլոր կոնտակտները կասկածի տակ առնելու, իսկ այստեղ ակամա հայտնվում է Հայաստանի ողջ քաղաքական և բիզնես էլիտան։

– Ի՞նչ գործնական քայլեր են հնարավոր, օլիգարխների և քաղաքական գործիչների «կրեմլյան» ցուցակը դեռևս սանկցիոն ցուցակ չէ։ Այն գանձապետական դեպարտամենտի հաշվետվությունն է Կոնգրեսին։ Որո՞նք կլինեն հաջորդ քայլերը։

– Այո, դա սանկցիոն ցուցակ չէ, նրանց նկատմամբ պաշտոնապես պատժամիջոցներ դեռևս չեն նախատեսված, սա ավելի շուտ ամենավերջին նախազգուշացումն է։ Կասկած չկա, որ նրանց գործողություններին, բիզնես և քաղաքական կապերին մեծ ուշադրությամբ կհետևեն, միգուցե նաև որոշներին հնարավորություն է տրվում բարեփոխվելու դեպքում սանկցիոն ցուցակից դուրս գալու, սակայն տրված են կոնկրետ մարդկանց անուններ, և նշվում են կոնկրետ պատժամիջոցների սպառնալիքներ։ Դրանք կարող են ընդգրկել ԱՄՆ մուտքի արգելքից մինչև նրանց հետ բիզնես անելու արգելք, վարկերի տրամադրման արգելք, ակտիվների սառեցում ու չի բացառվում նաև՝ առգրավում։ Շատ է խոսվում այն մասին, որ սրանց փողերը ռուս ժողովրդից գողացած փողերն են, և դրանք կարող են վերադարձվել Ռուսաստանին միայն այն դեպքում, երբ այնտեղ լինեն օրինական իշխանություններ։ Կարծում եմ՝ ԱՄՆ վարչակարգի համար մեծ դժվարություն չի ներկայացնի պատժամիջոցները տարածել նաև տարբեր օֆշորների վրա։

Ռուսական կոռուպցիայի առանձնահատկություններից է, որ երկրից թալանված փողերը երկրից դուրս են հանվում։ Այնպես որ՝ այն, թե սա սանկցիոն ցուցակ չէ, միայն ժամանակավոր երևույթ է ու նաև՝ հրահրում, շանս, որ ցուցակագրվածները դավաճանեն Պուտինի քաղաքականությանը իրենց փողերը փրկելու համար։ Այլապես ստացվում է, որ իզուր էին թալանում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում