Sunday, 28 06 2026
7,2 կմ երկարությամբ թունել, 6 տարվա շինարարություն. մեկնարկել է Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը
Թմրամիջոցների դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված միջոցառում Վիեննայում
ՄԻՊ-ը՝ թմրամիջոցների դեմ պայքարի միջոցառմանը
23:30
Վուչիչը հայտարարել է, որ նախագահի պաշտոնում իր վերջին օրերն ու շաբաթներն են
Mazda-ն վրաերթի է ենթարկել Վլադիմիր Գասպարյանի թոռանը
23:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1400-ը
Անի համայնքը հյուրընկալել է Բուլղարիայի Նովի-Պազար համայնքի պատվիրակությանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակումից հետո իրականացրել են քաղաքացիական անձանց փոխանակում
22:30
Սլովակիայի վարչապետը հայտարարել է, որ երկիրը չի մասնակցի Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությանը
ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը ներկա է եղել սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությանը
22:10
Հունգարիայում հայտարարվել է շոգ եղանակի առավելագույն սպառնալիքի մակարդակ
ԵՄ-ն ՀՀ-ին տալիս է արտոնություններ, որ բնորոշ են DCFTA-ին. սա պատմական կարևորության զարգացում է
Սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Արթիկում մեկնարկել են փողոցների հիմնանորոգման աշխատանքները
Մոսկվայից ամեն մի նոր «խոսող գլխի» հայտարարությունը նոր պատուհան է բացում մեզ համար
Մեկնարկել է Քաջարանի թունելի շինարարությունը․ ՏԿԵՆ
ԵԱՏՄ-ն քայքայվելու է. այլ անդամ երկրներ տեսնում են՝ ինչ է անում ՌԴ-ն և ինչպես է արձագանքում ԵՄ-ն
Գերմանական Նաուբուրգ քաղաքում բացվել է Արմավիրի ծառուղի
Նաթանյահուն Էրդողանի «վրա ճնշում է գործադրում հանուն թուրք-իսրայելական դաշինքի վերածննդի՞»
20:50
Ֆինլանդիան վերացրել է միջուկային զենքի ներմուծման և պահպանման արգելքը
ՍԴ-ում շարունակվել է ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ յոթ քաղաքական ուժերի դիմումների քննությունը
ՍԴ նիստը կշարունակվի վաղը
20:30
Մեծ Բրիտանիայի ծովային գործակալությունը լցանավի վրա հարձակումից հետո բարձրացրել է Հորմուզի նեղուցում սպառնալիքի մակարդակը
20:20
Հայ շախմատիստների արդյունքները Իտալիայում անցկացված շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունում
20:10
ԱՄՆ-ն զինում է Լիբանանին․ եռակողմ համաձայնագիր
Կիևյան կամրջի հիմնանորոգման հետ մեկտեղ կբարեկարգվի նաև համանուն փողոցը
19:50
Թողարկվել է պաշտոնական գովազդային տեսահոլովակ Ղրղզստանում կայանալիք Համաշխարհային քոչվորական խաղերի մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ
19:30
Սալահը վնասվածք է ստացել ԱԱ-2026-ում
Վարչապետն այցելել է «Կոնդ». դիտարկվել է թաղամասի քաղաքաշինական հայեցակարգի իրականացման հնարավորությունը
19:10
60 միլիոն աստղ մեկ կադրում և նոր մոլորակների որսը

ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետում տեղադրվել է Հրանտ Հակոբյանի կիսանդրին

Երևանի պետական համալսարանի Աստվածաբանության ֆակուլտետում տեղադրվեց փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ վաստակավոր մանկավարժ, Գավառի պետական համալսարանի հիմնադիր-ռեկտոր Հրանտ Խաչատուրի Հակոբյանի կիսանդրին և նրա անունով լսարան անվանակոչվեց։

Ինչպես տեղեկացրին Գավառի պետական համալսարանի լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, լսարանի բացումը կատարեցին Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը, Գավառի պետական համալսարանի ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը և ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի դեկան Տեր Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը։

Արարողությանը մասնակցեցին գերաշնորհ այրեր, ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ, ՀՀ կառավարության, Գիտությունների ազգային ակադեմիայի անդամներ, ռեկտորներ, դեկաններ, կրթության, գիտության և մշակույթի գործիչներ, Հրանտ Հակոբյանի ընտանիքի անդամներ, գործընկերներ, ուսանողներ։

Միջոցառումը մեկնարկեց ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի դեկան Տեր Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանի աղոթքով, ինչից հետո բանախոսը ներկայացրեց մանկավարժի կենսագրությունն ու գիտական վաստակը: «Հրանտ Հակոբյանը փիլիսոփա էր թե մասնագիտությամբ, թե կոչումով, միաժամանակ, պատմաբան էր ու բանասեր։ Նա 1964-1985 թվականներին դասավանդել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում, 1985-2003 թվականներին եղել է ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի կրոնի պատմության և տեսության ամբիոնի վարիչ, իսկ 1993 թվականից՝ Գավառի պետական համալսարանի հիմնադիր-ռեկտոր:

Հրանտ Հակոբյանը ոչ միայն անվանի գիտնական ու մանկավարժ էր, այլև մարդ, ով բարության մարմնացում էր: Նա կանգնած է մեր ֆակուլտետի հիմնադրման ակունքներում, ուստի այս լսարանի բացումը մեր երախտագիտությունն է պրոֆեսորին»,- ասաց դեկանը: Ամենայն Հայոց Կաթողիկոս, Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարքի անունից օրհնության խոսք ասաց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տեր Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը։

Իրենց ելույթներով Հրանտ Հակոբյանի գիտական, մանկավարժական աշխատանքին, նրա անուրանալի վաստակին անդրադարձան Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը, ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի պրոռեկտոր Արեգ Գրիգորյանը, ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի կրոնի պատմության և տեսության ամբիոնի դասախոս Վարդան Խաչատրյանը, Գավառի պետական համալսարանի հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի դեկան Համլետ Ղաջոյանը։

«Վաստակաշատ պրոֆեսորը՝ որպես մանկավարժ, մասնագետ, գիտնական և ավագ ընկեր, հրաշալի անձնավորություն էր: Մարդ, ում մեջ խտացված էին մարդկային և մասնագիտական ամենավեհ արժեքները: Նա, հիրավի, վայելում էր իր գործընկերների և ուսանողների անկեղծ սերն ու ակնածանքը»,- նշեց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը:

«Լայնախոհ, արդարամիտ ու մարդասեր այրը անհուն սիրով սիրում էր մայր հայրենիքն ու ժողովրդին։ Նրա համար ազգային անկախ պետականությունը բացարձակ արժեք էր։ Նա դավանում էր ազգային ու քրիստոնեական ճշմարիտ արժեքների, հավատավորն էր հայի ու հայկականի, նվիրյալն էր մայր բուհի և իր գործի։ Հենց այս արժեքային կողմնորոշումներով էլ նա դաստիարակել է իր զավակներին ու թոռներին, իր բազում աշակերտներին և ուսանողներին»,-նշեց Գավառի պետական համալսարանի հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի դեկան Համլետ Ղաջոյանը։

Հրանտ Հակոբյանի ընտանիքի և Գավառի պետական համալսարանի անունից Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանին, Աստվածաբանության ֆակուլտետի դեկանին, վարչական, պրոֆեսորադասախոսական անձնակազմին, բոլոր ներկաներին երախտագիտություն հայտնեց Գավառի պետական համալսարանի ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը՝ նշելով, որ լսարանի անվանակոչությունը և կիսանդրու տեղադրումը յուրօրինակ խնկարկում է Հրանտ Հակոբյանի լուսավոր հիշատակին։ Միջոցառման ավարտին մասնակիցները դիտեցին Հրանտ Հակոբյանի մասին պատմող տեսաֆիլմ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում