Բելգիա փախած Կառլես Պուչդեմոնն իրեն համարում Է Կատալոնիայի ղեկավարի պաշտոնի միակ հնարավոր թեկնածուն: Այդ մասին, ինչպես հայտնել Է El Pais թերթը, նա հայտարարել Է հունվարի 30-ին: «Ցավոք, ապագա ղեկավարի թեկնածության շուրջ տարածաշրջանի խորհրդարանի նիստը տեղի չունեցավ, – նշել Է քաղաքական գործիչը:- Խորհրդարանի նախագահը նախընտրեց այլ ճանապարհ, եւ պետք Է հարգել նրա որոշումը»: Ընդսմին Պուչդեմոնը պնդել Է, որ «իրենից բացի, չկա հնարավոր այլ թեկնածու, հնարավոր այլ թվաբանական կոմբինացիա»:
«Իսպանական պետությունը շարունակում Է շանտաժի ենթարկել մեզ՝ հարկադրելով ընտրել այն նախագահին ու այն կառավարությանը, որը նրանց դուր կգա»,- ասել Է տարածաշրջանի նախկին ղեկավարը: Նա նաեւ միասնության Է կոչել անկախության կողմնակիցներին. «Մենք պետք Է միասին առաջ շարժվենք»: Կատալոնիայի խորհրդարանի խոսնակ Ռոժե Տորենը հունվարի 30-ին որոշել Է հետաձգել տարածաշրջանի ղեկավարի պաշտոնում Պուչդեմոնի թեկնածության քննարկումը:
«Պուչդեմոնի թեկնածության քննարկմանը նվիրված նիստը չի չեղարկվում, այլ հետաձգվում Է»,-ասել Է խորհրդարանի նախագահը: «Ես այլ թեկնածու չեմ առաջարկելու»,-հավաստիացրել Է Տորենը: Նրա խոսքով՝ ինքն «անձամբ Է խոստացել երաշխավորել Պուչդեմոնի եւ բոլոր պատգամավորների անձեռնմխելիությունը»:
Պալատի խոսնակը պնդել Է, որ «ոչ փոխվարչապետ Սորայա Սաենս դե Սանտամարիան, ոչ Էլ Սահմանադրական դատարանն (ՍԴ) Է որոշելու, թե ով պետք Է դառնա Կատալոնիայի Ժեներալիտետի (կառավարության) նախագահը: «Դա պետք Է անեն ժողովրդավարական ճանապարհով ընտրված պատգամավորները»,-նշել Է Տորենը: Պուչդեմոնը Բելգիա Է փախել 2017 թվականի հոկտեմբերի վերջին: Իսպանիայի տարածքում գործում Է քաղաքական գործչի ձերբակալման օրդերը, որին դատախազությունը մեղադրում Է Կատալոնիայի անկախության հասնելու փորձերից հետո խռովության եւ վատնումների մեջ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:










































