ԱՄՆ-ը դուրս կգա Իրանի հետ գործարքից, եթե եվրոպական գործընկերները չաշխատեն «դրա թերությունների շտկման վրա»։ Այս մասին հայտարարել է Պետդեպի ներկայացուցիչը։ «Մենք շարունակում ենք արդյունավետ քննարկումները մեր եվրոպացի գործընկերների հետ, քանի որ ձգտում ենք լուծել այդ կարևոր հարցերը»,-ասել է դիվանագետը։
Պետդեպում ընդգծել են, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հստակ հասկացնել է տվել, որ հավանություն է տվել Իրանի վրայից պատժամիջոցների հանման երկարացմանը միայն այն բանի համար, որպեսզի ժամանակ տա համաձայնագրի «սարսափելի թերությունները շտկելու» համար։
«Դա վերջին շանսն է։ Եվ եթե նախագահը որոշի, որ համաձայնագիրն անհասանելի է, ԱՄՆ-ն անհապաղ դուրս կգա գործարքից»,-նշել է ամերիկացի դիվանագետը։







































