ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է հրաման, որը թույլ կտա պահպանել զինվորական բանտը Գուանտանամոյում։
Այսպիսով՝ Թրամփի հրամանը չեղարկում է նախկին նախագահ Բարաք Օբամայի կողմից 2009 թվականին ստորագրված հրամանի մասը, որտեղ ասվում է բանտի շուտափույթ փակման մասին։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահը բազմիցս հայտարարել էր, որ չի աջակցում այդ գաղափարին։ Նրա խոսքով՝ բանտարկյալների տեղափոխումն այնտեղից սպառնալիք է կրում ԱՄՆ անվտանգության համար։ Չհաստատված տվյալներով՝ ներկայում Գուանտանամոյում գտնվում է 41 մարդ։
Գուանտանամոյի բանտը ճամբար է անձանց համար, ովքեր ԱՄՆ իշխանությունների կողմից կասկածվում են ծանր հանցագործությունների, հիմնականում ահաբեկչության մեջ։








































