Վիետնամին «Հայան» թայֆունի մոտենալու պատճառով ավելի քան 200 հազար բնակիչներ լքել են իրենց տները, հայտարարել են երկրի իշխանությունները:
Մարդկանց տեղավորել են ժամանակավոր կացարաններում: Ամենավտանգավոր շրջաններից տարհանմանը մասնակցում են նաև զինվորականները, հաղորդում է Интерфакс-ը:
Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն՝ թայֆունը Վիետնամի ափերին կհասնի կիրակի օրը, այն գալիս է Հարավչինական ծովի կողմից:
Ներկա պահին 35 կմ/ժ արագությամբ ցիկլոնը Ֆիլիպիններից հյուսիս-արևմուտք՝ դեպի Վիետնամի կողմն է շարժվում և, ինչպես սպասվում է, թուլացած փոթորիկը կրկին ուժ կհավաքի:










































