Թուրքիայի պաշտպանության նախարար Նուրեթին Ջանիկլին հայտարարել է, որ սիրիական Աֆրինում ռազմական օպերացիայի սկզբից մինչև հիմա հինգ թուրք զինվորական է զոհվել։

«Մեր ԶՈՒ կորուստները «Ձիթենու ճյուղ» օպերացիայի ընթացքում հինգն են եղել, կորուստների ընդհանուր թիվը (հաշվի առնելով ընդդիմադիր «Ազատ սիրիական բանակի» կորուստները ևս)՝ 29 մարդ է»,– ասել է Ջանիկլին՝ երեքշաբթի օրը ելույթ ունենալով Թուրքիայի խորհրդարանում։ Նա նաև ավելացրել է, որ Թուրքիայի զինված ուժերը օպերացիայի ընթացքում «ոչնչացրել են ահաբեկչական կազմակերպությունների 458 թիրախ և 649 ահաբեկիչ»։











































