Մարկետոլոգների մոտ նորաձև է դարձել վախեցնել մարդկանց մինչև զարկերակը դադարի աշխատել:
Շուրջ բոլորն այնքան շատ գովազդ կա, որ մարդիկ սովորել են վարպետորեն անտեսել դրանք: Այդ պատճառով մարկետոլոգները ստիպված են ամեն անգամ սկզբունքային նոր մեթոդ մշակել՝ հաճախորդ գրավելու համար՝ հաղորդում է adme.ru-ն:
Գովազդում ամենավերջին թրենդը դարձել է մարդկային ամենաուժեղ զգացման՝ վախի վրա խաղալը: Ձեզ ոչ մեկը չի հարցնի ցանկանում եք վախենալ, թե ոչ: Անհնար է խուսափել միջոցառմանը մասնակցելուց, այդ կերպ նման արշավներ ստեղծողները ստիպում են ձեզ ուշադրություն դարձնել դրանց վրա:








































