Tuesday, 23 06 2026
16:30
ԱՄՆ-ում հայտարարել են, որ Հորմուզի նեղուցով մատակարարումները վերականգնվել են մինչև նախաճգնաժամային մակարդակ
Հայտնի է՝ ինչ գործի շրջանակներում են խուզարկել Իշխան Սաղաթելյանի տունը
16:10
Իրանն ակնկալում է ակտիվների ապասառեցում 60 օրվա ընթացքում. ՄԱԿ-ում Իրանի մշտական ​​ներկայացուցիչ
Հուլիսի 1-ից որոշ ապրանքների ներմուծման համար մաքսային մարմնին անհրաժեշտ է ներկայացնել համապատասխանության գնահատման փաստաթուղթ
15:50
Իրանը պահանջում է, որ Իսրայելի պաշտպանության բանակը հեռանա Լիբանանից
300 հազար ադրբեջանցու թեզի տակից դուրս չեք գալու. Ալեն Սիմոյան
15:30
ԱՄՆ-ի հետ բանակցությունների հաջողությունը կախված է համաձայնեցված պարտավորությունների լիարժեք կատարումից. Փեզեշքիան
Դալարիկի մոտ բախվել են վառելիք տեղափոխող բեռնատարն ու գնացքը
15:10
Ուրսուլա ֆոն դեր Լայենը պլանավորում է այցելել Հայաստան. Politico
Պուտինը կընդունի՞ Թրամփի «վերջնագիրը»
14:50
ԱՄՆ ափամերձ պահպանության ուղղաթիռ է կործանվել Ալյասկայում
Հաստատվել են Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների և գլխավոր տնօրենի ընտրության հանձնաժողովների կազմերը
14:30
Իրանը և ԱՄՆ-ն կապուղի են ստեղծել Հորմուզի նեղուցով անցնող նավերի հետ կապված հնարավոր խնդիրները լուծելու նպատակով
14:20
Բագրատունյաց 16 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը
14:10
Թեհրանը և Վաշինգտոնը պատրաստվում են բարձր մակարդակով բանակցությունների հաջորդ փուլին
Փամբակի ուսումնական զորամասում վարժանքների ժամանակ զինծառայող է վնասվածք ստացել
13:50
ԱՄՆ-ի և Իրանի միջև տեխնիկական բանակցություններն ավարտվել են
Բոլոր ընտրակաշառք բաժանողների կաշին քերթվելու է, ես ձեզ խոստանում եմ․ Ավինյան
13:30
Նավթի գները նվազել են – 22/06/26
Մարդիկ ցույց տվեցին ձեզ ձեր տեղը՝ տալով զրո ձայն․ Գալջյանը՝ ընդդիմադիրներին
13:10
Օմանի արտգործնախարարը և Իրանի խորհրդարանի նախագահը քննարկել են Հորմուզի նեղուցի անվտանգության հարցը
13:00
AEB Travel ճամփորդական փաթեթ. լավագույն ուղևորությունների Ձեր պրեմիում այցեքարտը
12:50
Սանդուն կոչ է արել արագացնել ԵՄ-ին երկրի անդամակցության գործընթացը
Հաստատվել է առողջության ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի մրցութային հանձնաժողովի կազմը
Ուշակովը խոսել է Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակից
Հունիսի 28-ին մի շարք փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը
Փաշինյանի Մոսկվա այցի վերաբերյալ դեռևս որևէ կոնկրետ տեղեկություն չկա. Ուշակով
Ադրբեջանը TRIPP-ի «այլընտրա՞նք» է ստեղծում
11:50
ԵՄ-ն տարանջատում է Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության գործընթացները
Վիճաբանություն ու ծեծկռտուք՝ Երևանի ավագանու նիստին

Գյուղնախարարը ԵՄ պաշտոնյայի հետ քննարկել է համագործակցության հեռանկարները

ՀՀ գյուղատնտեսության նախարար ԻգնատիԱռաքելյանն հունվարի 30-ին հյուրընկալել է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման հարցերով գլխավոր տնօրինության Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի և Արևելյան գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման նպատակն էր քննարկել 2018-2020 թվականներին ԵՄ ֆինանսական աջակցության հիմնական ուղղությունները և հետագա համագործակցության հեռանկարները:

Ինչպես տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, Վասիլիս Մարագոսը նշել է, որ 2017 թվականին ԵՄ-ի համագործակցությունը Հայաստանի հետ բավականին հաջող է ընթացել` կարևորելով ՀՀ-ի և ԵՄ-ի միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը:

Անդրադառնալով 2018 թվականի ԵՄ բյուջեով նախատեսված ծրագրերին` ԵՄ պաշտոնյան հավելել է, որ նախատեսում են շարունակել օժանդակությունն ուղղված տարածքային զարգացմանը, որի համար ընտրվել են Հայաստանի հյուսիսային մարզերը` Շիրակը, Լոռին և Տավուշը:

Ողջունելով հյուրերին` ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին Հայաստանի գյուղատնտեսության ոլորտին, մասնավորապես Եվրոպական հարևանության գյուղատնտեսության և գյուղի զարգացման ծրագրի (ENPARD) շրջանակում ցուցաբերած երկարատև օժանդակության համար:

Նախարար Առաքելյանն առաջարկել է ԵՄ գործընկերներին քննարկել նշված մարզերում PPP (պետություն-մասնավոր հատված գործընկերություն) ձևաչափով մթերման կայանների ստեղծման հարցում ֆինանսական օժանդակություն ցուցաբերելու հարցը: Նախարարի խոսքով` դրանք կլինեն սոցիալական պատասխանատվության կենտրոններ, որոնք ֆերմերներին արտադրանք կպատվիրեն, կհոգան սերմնանյութի, ֆերմերների խորհրդատվության հարցերը և կգնեն ստացված արտադրանքը:

«Փոքր տնտեսությունների զարգացումը խիստ կարևոր է, սակայն նրանք ունեն առևտրայնացման խնդիր և մշտապես բախվում են արտադրանքի իրացման հարցի հետ: Նման մթերման կայանների ստեղծումը հնարավորություն կտա երաշխավորել արտադրանքի իրացումը և ունենալ ձևավորված շղթա` պատվերի, արտադրության, գնման ևարտահանման»,- նշել է նախարար Առաքելյանը:

Գյուղատնտեսության նախարարը կարևորել է նաև ապագա երիտասարդ ֆերմերների պատրաստման և բարձրակարգ կրթություն ապահովելու հարցը` առաջարկելով առկա քոլեջների հիմնանորոգման համար նախատեսված ֆինանսական օժանդակությունն ուղղել մարզերում եվրոպական մոդելով տեղի պայմաններին հարմարեցված երկու ֆերմերային քոլեջների ստեղծմանը, որոնք կհիմնվեն գործող տնտեսություններին կից, ինչ հնարավորություն կտա նաև տեսական դասընթացները զուգակցել պրակտիկ աշխատանքով:

Վասիլիս Մարագոսը դրական է արձագանքել ներկայացված առաջարկներին` նշելով, որ հիասքանչ գաղափարների փունջ է և հավակնոտ ծրագիր: Նա կարևորել է այդ ծրագրերի իրականացման գործում նաև գենդերային հարցերը, ինչպես նաև գյուղոլորտում երիտասարդների ներգրավումը խրախուսելուն ուղղված միջոցառումները:

Կողմերը պայմանավորվել են, որպեսզի ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը մշակի և ներկայացնի մթերման կայանների ծրագիրը, իսկ գյուղատնտեսական կրթական քոլեջների ստեղծմանն օժանդակելու հարցը քննարկվի միջգերատեսչական մակարդակով որոշում կայացնելուց հետո:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում