Սաուդյան իշխանությունները պայմանավորվածության են հասել կոռուպցիոն կասկածանքով քննության տակ գտնվող անձանցից ավելի քան 107 մլրդ դոլարի հավաքագրման վերաբերյալ։
Վճարումներն իրենցից ներկայացնում են տարբեր տեսակի ակտիվների համադրություն, ներառյալ անշարժ գույք, կոմերցիոն օբյեկտներ, արժեթղթեր, դրամական միջոցներ և այլ ակտիվներ, ասել է գլխավոր դատախազ, շեյխ Սաուդ Ալ Մոհեբը։
Որոշ մարդիկ ազատ են արձակվել ապացույցների բացակայության պատճառով։ Ընդհանուր առմամբ 381 մարդ է կանչվել դատարան հարցաքննության համար, կա՛մ որպես կասկածյալ, կա՛մ վկայություն տալու համար։
Եվ քանի որ կասկածյալների անուններն ու նրանց դեմ ապացույցները երբեք պաշտոնապես չեն հրապարակվել, զտումն անհանգստություն է առաջացրել օտարերկրացի ներդրողների մոտ՝ կապված թափանցիկության հետ։ Նրանց գումարները կենսական կարևորություն ունեն արքայազն Մուհամմադի՝ տնտեսությունը նավթից դիվերսիֆիկացնելու պլանի համար։
Bloomberg-ի փոխանցմամբ՝ սաուդցի պաշտոնյաները հայտարարել են, որ զտումը մշակվել է՝ ներդրողների շրջանում խաղադաշտը հավասարեցնելու համար։







































