Ֆրանսիան հույս ունի, որ Ժնևում Իրանի և «Վեցյակի», մասնավորապես Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Էշթոնի և Իրանի արտգործնախարար Ջավադ Զարիֆի միջև բանակցությունների արդյունքում կողմերը կկարողանան հասնել հստակ համաձայնագրի: Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, նման հայտարարությամբ հանդես է եկել Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը:
«Հուսով ենք, որ կհաջողվի հասնել համաձայնագրի: Իրանական միջուկային ծրագիրը կարևոր հարց է տարածաշրջանային միջազգային անվտանգության համար, սակայն դեռևս չմշակված թեմաներ կան: Աշխատանքը շարունակվում է, հույս ունեմ, որ կհասնենք համաձայնագրի»,- ասել է նա:
Ավելի վաղ Էշթոնը եռակողմ հանդիպում է անցկացրել, որին մասնակցել են Իրանի արտգործնախարար Մուհամադ Ջավադ Զարիֆը և Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը:










































