Ասոցիացիան, որը պայքարում է կյանքից արժանապատիվ հեռանալու մարդկանց իրավունքի համար, հարցում է պատվիրել՝ պարզելու համար, թե ֆրանսիացիներն ինչպես են վերաբերվում էվթանազիային:
Ինչպես հաղորդում է 20 Minutes-ը, ֆրանսիացիների 92%-ը դրական գնահատական են տվել կյանքից ինքնակամ հեռանալուն: 2010թ. այս կարծիքը կիսում էր ֆրանսիացիների 94%-ը:
Քաղաքացիների առաջ դրված առանցքային հարցը էվթանազիայի խնդիրը օրենսդրորեն կարգավորելու հարցն է եղել: Ֆրանսիացիներին ստիպել են մտածել՝ արդյոք անբուժելի հիվանդ մարդիկ իրավունք ունեն հեռանալ կյանքից առանց տանջվելու:










































