Ջորջ Քլունիի «Գանձեր որոնողները» (The Monuments Men) ֆիլմը կցուցադրվի Բեռլինի 64-րդ կինոփառատոնում: Այս մասին տեղեկությունը հայտնվել է միջոցառման կայքէջում:
Փառատոնի շրջանակում, որը պետք է անցկացվի 2014թ. փետրվարի 6-16-ը, տեղի կունենա ֆիլմի եվրոպական պրեմիերան:
ԱՄՆ-ում «Գանձեր որոնողները» էկրան դուրս կգա փետրվարի 7-ին:
Հայտնի է, որ Բեռլինալեում մրցույթի շրջանակում կցուցադրվի նաև Ուես Անդերսոնի «Գրանդ Բուդապեշտ» հյուրանոցը» նոր կատակերգությունը (Grand Budapest Hotel), որը կբացի Բեռլինալեն:
Քլունին «Գանձեր որոնողների» վրա աշխատել է որպես ռեժիսոր, սցենարի համահեղինակ ու պրոդյուսեր: Բացի այդ՝ նա մարմնավորել է ֆիլմի առանցքային կերպարներից մեկին:
Ֆիլմում նկարահանվել են նաև Քեյթ Բլանշետը, Մեթ Դեյմոնը, Բիլ Մյուրեյը, Ջոն Գուդմանը ու Ժան Դյուժարդենը:









































