Կարակասում ամերիկյան Miami Herald թերթի ներկայացուցչության ղեկավար Ջիմ Ուիսը ձերբակալվել է Վենեսուելայի իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից, հայտնում է պարբերականն իր կայքում:
Թերթի տեղեկություններով՝ Ուիսին ձերբակալել են հինգշաբթի Վենեսուելայի ազգային գվարդիայի զինծառայողները, ինչից հետո նա հանձնվել է երկրի հակահետախուզական ծառայության զինվորականներին:
Լրագրողի ձերբակալման պատճառների մասին ոչինչ չի հաղորդվում, սակայն հայտնի է, որ վերջին շրջանում նա զբաղվել է Վենեսուելայի ներքին խնդիրների լուսաբանմամբ, ինչպիսիք են ապրանքների պակասուրդը ու քաղաքային ընտրություններին խախտումների դեպքերը:
Ներկայում պարբերականի աշխատակիցները բանակցություններ են վարում Վենեսուելայի իշխանությունների հետ իրենց գործընկերոջն ազատ արձակելու համար:










































