Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների հյուպատոս տիկին Ահլամ Ռաշեդ ալ-Սալամին ընդունել է Երևանի միջազգային կանանց ասոցիացիայի պատվիրակությանը՝ ասոցիացիայի քարտուղար տիկին Դիանա Պետուխովայի գլխավորությամբ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի սահմանամերձ շրջաններում բնակվող կանանց իրավունքների և հնարավորությունների ընդլայնմանը վերաբերող մի շարք հարցեր։
Բարձր գնահատելով դեսպանատան մասնակցությունը և ներդրումը ասոցիացիայի գործունեությանը՝ պատվիրակության անդամները էմիրաթական կողմին են ներկայացրել ասոցիացիայի կողմից նախատեսված ներդրումային մի քանի ծրագիր։
Տիկին Ահլամ Ռաշեդ ալ-Սալամին, իր հերթին, հայտեց կանանց աջակցմանն ուղղված բարեգործական ծրագրերին մասնակցելու էմիրաթական ղեկավարության պատրաստակամության մասին։












































