Մեքսիկայի դաշնային ոստիկանությունն ազատ է արձակել միանգամից 61 մարդու, որոնց առևանգել էին: Ազատ արձակվածների թվում է ԱՄՆ մեկ քաղաքացի, հայտնում է Associated Press գործակալությունը:
Առևանգվածները հայտնաբերվել են Ռեյնոսա քաղաքում, 4 ենթադրյալ առևանգիչները ձերբակալվել են:
Ազատ արձակվածների թվում կա Հոնդուրասի 27, Սալվադորի 20 քաղաքացի, ինչպես նաև Մեքսիկայի, Գվատեմալայի, Նիկարագուայի քաղաքացիներ ու մեկ ամերիկացի:
Ինչպես ենթադրում են ոստիկանությունում, նրանց առևանգել են մեքսիկական նարկոկարտելներից մեկի անդամները:








































