Sunday, 05 07 2026
ԱԲ-ն կարող է պետական կառավարման համակարգը դարձնել ավելի արդյունավետ, քաղաքացիների կարիքներին արագ արձագանքող. ԲՏԱ նախարարի հարցազրույցը
23:50
Կարող էինք հուղարկավորության ժամանակ մեկ հարվածով վերացնել Իրանի ղեկավարությանը․ Թրամփ
Ամբերդի վերականգնման աշխատանքներին ծանոթանալու նպատակով ԿԳՄՍ նախարարն այցելել է ամրոցի տարածք
23:30
ՌԴ-ն Ուկրաինային հորդորում է 6 ժամով դադարեցնել Կոնստանտինովկայի գնդակոծություն
Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների հավաքականը հաղթանակով է մեկնարկել երևանյան ԵԱ-ում
23:10
ԱՄՆ-Իրան բանակցությունները կվերսկսվեն հուլիսի 11-ին
Տեղի է ունեցել կին դիվանագետների միջազգային օրվան նվիրված բարձր մակարդակի միջոցառում
22:50
ԵՄ-ում կարող են արգելել երեխաների մուտքը սոցիալական ցանցեր
Կապան-Խոտանան ավտոճանապարհին ավտովոզում բռնկված հրդեհի հետևանքով ավտովոզը և 5 ավտոմեքենաներ այրվել են
22:30
Աննախադեպ շոգը խաթարել է ԱՄՆ-ի Անկախության օրվա տոնակատարությունները
Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս
22:10
Կեղծ նիհարեցնող դեղամիջոցները մարդկանց կոմայի մեջ են գցել
Հայաստանը շատ հեշտ հրաժարվեց ռուսական զենքից. նույնը տեղի կունենա բոլոր մյուս ոլորտներում
21:50
Էվերեստի ամենահայտնի անանուն զոհերից մեկի ինքնությունը բացահայտվել է
ՀՀ-ի նկատմամբ վստահության մեծացմամբ՝ ԵՄ-ն ավելի առաջ է գնում. ՌԴ ախորժակը սահմանափակվում է
21:30
«Այլմոլորակային զենք» Մարսի վրա՞
«Եռագլուխը» եթե բանտում լինի, նորմալ ընտրություն կանցկացվի. այս ելքը նրանց ավելի ձեռնտու է քան ՔՊ-ին
21:09
IPhone 18 Pro-ի գաղտնի տվյալների արտահոսքից հետո Apple-ը արձագանքել է միջադեպին
Հայաստանի ապաշրջափակման «հյուսիսային նախագիծը» իրատեսական չէ, ի՞նչ կտա TRIPP-ը
20:50
Գերմանիայում արգելափակել են ծայրահեղ աջերի համագումարը
Կիևյան կամրջի աշխատանքները շարունակվում են ամեն օր. Արտյոմ Կարապետյան
20:30
Ինչու Իրանը համաձայնեց զինադադարին. NYT
9-րդ գումարման ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն․ ՍԴ-ն ուժի մեջ թողեց ԿԸՀ 259-Ա որոշումը
20:10
Աշխարհում միլիարդատերերի թիվը հասել է պատմական առավելագույնի
Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում. ՀՏԶՀ
19:50
«Արյունոտ ջրվեժը» Անտարկտիդայում
Հայաստանի արտահանման ուղիների դիվերսիֆիկացումը և ընդլայնումը ՀՀ կառավարության ռազմավարական առաջնահերթություններից է․ Տիգրան Մկրտչյան
19:30
Ռեյխսկանցլերիայի հետ կապված բունկերը պատրաստվում են քանդել
Դատախազության ամենակարևոր ռեսուրսը սկզբունքային, պրոֆեսիոնալ, բարեվարք և իրենց ծառայությանը նվիրված մարդիկ են. գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել
19:10
Հայտնաբերվել է կյանքի համար հնարավոր պայմաններ ունեցող մոլորակ

Արմեն Սարգսյանն անցավ ՀՀԿ-ով. նրա գլխավոր հարցը

Չորրորդ նախագահի թեկնածու առաջադրված Արմեն Սարգսյանը երեկ սկսել է իր հանդիպումները խորհրդարանական ուժերի հետ՝ առաջինը լինելով ՀՀԿ-ում, իսկ հետո նաև ՀՅԴ-ում: Հանդիպումներից մանրամասներ հրապարակված չեն, և միայն հայտնի է, որ Արմեն Սարգսյանն այդ հանդիպումների, այսպես ասած, արանքում պատասխանելով լրագրողների հարցերին, ավելի շուտ այս օրերին իր վերաբերյալ տարածված ամենազանգվածային խոսակցության մասին հարցին՝ 1996-ին Վազգեն Սարգսյանի հետ կոնֆլիկտին ու դրա պատճառով հեռանալուն, հայտարարել է, որ դա բացարձակ սուտ է: Այլ հարցերի Արմեն Սարգսյանը չի պատասխանել:

Այն, որ ՀՀԿ-ն ու ՀՅԴն կողմ են քվեարկելու Սարգսյանի թեկնածությանը, կասկածից վեր է, սակայն տվյալ պարագայում, իհարկե, խնդիրն ամենևին կողմ կամ դեմը չէ, այսինքն՝ այստեղ չէ ինտրիգը, այլ Արմեն Սարգսյանի և այս ուժերի հարաբերության, առաջին հերթին, բնականաբար, ՀՀԿ-ի: Բանն այն է, որ Սարգսյանն այդ իմաստով լինելու է անկուսակցական, այսինքն՝ առաջադրված լինելով ՀՀԿ կողմից, այդուհանդերձ չի լինելու ՀՀԿ անդամ: Այստեղ, սակայն, ոչ այնքան կուսակցական պատկանելությունն է խնդիրը, այլ այն, որ Սարգսյանը «անկուսակցական» է լինելու ամենակարևորի՝ իր կապիտալի և միջազգային կապերի իմաստով: Իսկ Արմեն Սարգսյանին չորրորդ նախագահի պաշտոնում կշիռ է հաղորդում հենց դա, և ոչ թե բուն պաշտոնն ինքնին:

Բանն այն է, որ բուն պաշտոնը ներկայացուցչական է և ըստ էության՝ առանց խորհրդարանական մեծամասնության առոչինչ է իշխանական համակարգում: Սակայն Արմեն Սարգսյանի դեպքում իրավիճակը փոխում են նրա արտաքին տնտեսաքաղաքական կապերն ու կապիտալը, որ կա դրա ներքո: «Անկուսակցականության» բուն հանգամանքը այստեղ է: Եվ բանը միայն այն չէ, որ նա ունի այդպիսի կշիռ: Բանն այն է, որ այդ կշիռը, ըստ էության, ոչնչով կապակցված չէ ընդհանուր հայաստանյան համակարգին, ինչը նշանակում է, որ Արմեն Սարգսյանը զերծ է որոշակի հոգեբանական, արժեհամակարգային, այսպես ասած՝ ավանդական-ավանդութային բարդույթներից, որ կան հայաստանյան իշխող համակարգում, և որոնք նաև ամրացվում են, այսպես ասած, քավոր-սանիկ-խնամիական կապերով: Պատահական չէ, որ Սարգսյանի թիրախավորումը իրականացվում է երկու առանցքային ուղղություններով՝ Վազգեն Սարգսյանի հետ կոնֆլիկտ, և նրա «բրիտանացի» որդիներ, երբ հարցազրույցներից մեկում նա ասել էր, որ որդիներն իրենց ավելի բրիտանացի են համարում: Այսինքն՝ երկու հոգեբանական թիրախավորում, որոնք մի կողմից մատնում են համակարգի ենթագիտակցական վախը, մյուս կողմից՝ իրադարձությունների քաղաքական ենթատեքստը:

Բանն այն է, որ այդ վախը ամենևին պայմանական կամ խորհրդանշական չէ, որովհետև ի վերջո բոլորն են հասկանում, որ կապիտալի ինտենսիվ որոնումները, որոնցով մասնավորապես զբաղված է Սերժ Սարգսյանը, ի թիվս այլ պլանային խնդիրների, իրենց խորքում ունեն մի առանցքային հարց՝ ոչ թե եղած համակարգին սնուցելը, այլ համակարգի տրանսֆորմացիայի, այսպես ասած, գինը վճարելը կամ ֆինանսական հենքը դառնալը, որովհետև սնուցելու դեպքում ի վերջո փողն ավարտվելու էր, իսկ համակարգը այլ բան անել ունակ չէ, քան լինել կլանող սև խոռոչ: Ու քանի որ տրանսֆորմացիան դառնում է անխուսափելի, իսկ դրա համար պահանջվում է երկու բան՝ փող և ռազմավարական միտք, համակարգը անկասկած սկսում է վախենալ բոլոր այն մրցակիցներից, որոնք փողից բացի, տիրապետում են նաև այդ մտքին ու տեխնոլոգիաներին, միաժամանակ զերծ են կենցաղ-կլանային  «կապանքներից»: Իսկ Արմեն Սարգսյանը տիրապետում է ռազմավարական մտքի ու տեխնոլոգիաների և զգալիորեն զերծ է կաշկանդող հանգամանքներից:

Խոսքը, իհարկե, բացարձակ իրողությունների մասին չէ, սակայն այնպիսիների մասին, որոնք կարող են էական դեր ունենալ ներիշխանական, ներհամակարգային դիմակայությունում և նոր ստատուս քվոյի ձևավորման գործում:

Իհարկե, այնուհանդերձ այս ամենի համատեքստում առանցքային հարցը Արմեն Սարգսյանի համար մնում է այն, թե ինչ է անում Սերժ Սարգսյանը՝ հեռանո՞ւմ է, թե՞ մնում վարչապետ: Որովհետև Արմեն Սարգսյանն իր համեմատական առավելությունը կարող է դրսևորել միայն Սարգսյանի հեռանալու դեպքում: Հակառակ պարագայում Արմեն Սարգսյանն իր ռազմավարական մտքի փոխարեն կվերածվի Սերժ Սարգսյանի մտքի արգասիքի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում