Ինչպես երևում է՝ ամերիկացի դերասանուհի Մեգան Մարքլը չի ցանկանում հաշտվել թագավորական ավանդույթների հետ։ Արևմտյան ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ արքայազն Հարրիի հարսնացուն պատրաստվում է իր հարսանիքին ելույթով հանդես գալ։ Ելույթի ժամանակ 36-ամյա դերասանուհին կդիմի իր ամուսնուն, երախտագիտություն կհայտնի Եղիսաբեթ II-ին, ինչպես նաև իրեն մի քանի կատակ թույլ կտա։
«Նա շատ է ցանկանում, որպեսզի հնարավորություն ունենա հրապարակավ երախտագիտություն հայտնելու արքայազն Հարրիին և բոլորին, ովքեր իրեն աջակցում են»,-հայտնել է ներքին աղբյուրը։

Մեգանն իր հարսանքին ելույթով հանդես կգա այն դեպքում, եթե դա չանի իր հայրը՝ Թոմաս Մարքլը։ Հավանաբար նա Մեգանին կուղեկցի մինչև խորան, սակայն միանգամայն հնարավոր է, որ նա չի ցանկանա հանդես գալ հարյուրավոր մարդկանց առջև։ Մեգանի հայրը բավականին հանգիստ և մեկուսի կյանք է վարում Մեխիկոյում և սովոր չէ մեծ ուշադրության։
Ներքին աղբյուրների հաղորդմամբ՝ չնայած հարսանիքը մեծամասամբ կհամապատասխանի թագավորական ավանդույթներին, սակայն այն կդառնա զույգի «բնավորությունների և անհատականության արտացոլում»։










































