Մեծ Բրիտանիայում աճում է վինիլային ձայնասկավառակների վաճառքը: 2013թ. խոստանում է ռեկորդային լինել վերջին շրջանի համար ու մինչ Սուրբ Ծնունդը նախատեսվում է վաճառել 700 հազար օրինակ, գրում է mignews.ru-ն:
Տվյալ պահին վինիլի վրա ձայնագրությունների վաճառքը դեռ համեմատելի չէ կոմպակտ-ձայնասկավառակների կամ համացանցից ներբեռնման հետ, սակայն կազմում է վաճառքի ընդհանուր ծավալի 0,8%-ը:
Այդուհանդերձ, վինիլային ձայնասկավառակների ինդուստրիան վերածնվում է շնորհիվ երկրպագուների, որոնք գնում են այնպիսի ինդի-ռոք խմբերի ալբոմները, ինչպիսիք են Daft Punk-ը, Arctic Monkeys-ն ու The Killers-ը:
Երաժշտական ոլորտի ներկայացուցիչները բացատրում են, որ շատերը վինիլը համարում են բարձրորակ կրիչներ:










































