Գերմանիայում Քրիստոնեա-դեմոկրատական և Քրիստոնեա-սոցիալական կուսակցությունների բլոկի և Սոցիալ-դեմոկրատական կուսակցության միջև բանակցությունները՝ ուղղված իշխող կոալիցիայի ձևավորմանը, դադարեցվել են կողմերի տարաձայնությունների պատճառով, որոնք վերաբերվել են միգրացիոն քաղաքականությանն ու առողջապահական ոլորտին։
Մոտ 9 ժամ տևած հանդիպման արդյունքներով պահպանողականներն ու սոցիալ-դեմոկրատները չեն կարողացել փոխզիջման հասնել։ Որոշում է ընդունվել հետաձգել բանակցությունները։
Փոխզիջումային որոշման տարբերակների որոնումները կշարունակվեն աշխատանքային խմբերի մակարդակով, հայտնել են բանակցությունների մասնակիցները։
Միաժամանակ կողմերն ընդգծել են փոխզիջման պատրաստակամությունը։







































