Նախահորհրդարանի անդամ Տիգրան Խզմալյանը Facebook-ի իր էջում գրել է. «Հենց նոր ծանուցագիր ստացա ոստիկանությունից, պահանջով նոյեմբերի 19-ին ժամը 3:20 ներկայանալ Վարչական դատարան` 102 հոդվածի մեղադրանքով: Սա Կոիտաս 5-ի գործն է:
Անցյալ տարի ինձ մեղավոր ճանաչեցին Մաշտոցի պուրակի գործով, թեեւ պուրակի ապօրինի շինություններն ապամոնտաժվեցին:
Հիմա էլ մի դատարանը կանգնեցնում է Կոմիտաս 5-ի շինարարությունը, մյուսը վարույթ է շարունակում այդ շինարարությունը կանգնեցնելու պահանջողների դեմ:
«Да здравствует наш советский суд, самый гуманный суд в мире!»»: