Դերասաններ Մոնիկա Բելուչին և Բեն Քինգսլին կխաղան «Սարդը սարդոստայնում» լրտեսական թրիլերում»

Գործողությունները տեղի են ունենալու ժամանակակից Եվրոպայում։ Նկարահանումները կիրականացվեն Բելգիայում և Նիդերլանդներում։
Գլխավոր հերոսը՝ հայտնի, բայց արդեն ծերացող գործակալ Ադերետն է (Քինգսլի), ում պետք է գտնի ավելի երիտասարդ գործընկերը (նրան կմարմնավորի Իտայ Տիրանը)։ Գործին խառնվում է Բելուչիի առեղծվածային հերոսուհին։ Ֆիլմը դիտողների առջև խոստանում են բաց անել խաբեության և խարդավանքի աշխարհը։










































