Լույս հունվարի 27-ի գիշերը գերմանական Ֆրայբուրգ քաղաքում անհայտ անձիք 44 տոննա շոկոլադով բարձված 2 բեռնատար են գողացել։ Այս մասին հայտնում է Stern.de պորտալը։
Նշվում է, որ ընդհանուր 400 հազար եվրո արժողությամբ ապրանքով բեռնատարները գտնվել են արդյունաբերական գոտու կայանատեղիում։
Առևանգումից հետո ոստիկանության աշխատողները բեռնատարներից մեկը հայտնաբերել են արդյունաբերական գոտուց ոչ հեռու՝ մայրուղու վրա։ Վարորդին հաջողվել էր փախուստի դիմել, բեռը մնացել է տեղում։
Երկրորդ բեռնատարը, որը հայտնաբերվել է արդյունաբերական գոտիներից մեկում, դատարկ է եղել։ Չարագործները հասցրել են բեռնաթափել մոտ 22 տոննա շոկոլադն ու փախչել։











































