«Սիրիայի դեմոկրատական ուժեր» (ՍԴՈւ) զինված կոալիցիան, որին աջակցում Է ԱՄՆ-ը, պնդում Է, որ թուրքական անօդաչու Է խփել Սիրիայի հյուսիսի Աֆրինի շրջանում: Այդ մասին հունվարի 29-ին հայտնել Է Firat գործակալությունը՝ հղում անելով ՍԴՈւ-ի մեդիա-կենտրոնի կողմից հրապարակված հայտարարությանը:
Նրա տեղեկությունների համաձայն՝ անօդաչուն խփվել Է Բիլբիլյայի շրջանում, որը գտնվում Է Աֆրինի տարածքում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:










































