Monday, 06 07 2026
Գեղարքունիքի մարզում 34-ամյա տղամարդը հոսանքահարվել է և մահացել
Ի՞նչ է թվայնացումը և ինչո՞ւ է այն կարևոր. Մխիթար Հայրապետյան
Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին, իսկ նրա ուղեծրային արագությունը կնվազի մինչև տարվա նվազագույն արժեքը
23:30
Փոթորիկ, շոգ և նախընտրական կոչեր. ինչպես Թրամփը նշեց ԱՄՆ-ի 250-ամյակը
Շաբաթվա ընթացքում ԱԺ են այցելել մայրաքաղաքի և մարզերի ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ
23:10
40 տարի անց բացահայտվեց Անտարկտիդայի «լուռ վկան»
Բեռնատար ավտոմեքենան մկրատաձև դիրք էր ընդունել և փակել ճանապարհը
Վարդավառի ողջ օրվա ռիթմը՝ սիրված արտիստների մասնակցությամբ
Տիգրան Ավինյանը Հաղթանակ կամրջի վրա փրկել է տղամարդու կյանքը, ով սպառնում էր ցած նետվել
22:30
Hugo Spritz կոկտեյլը գերազանցում է Aperol Spritz-ին
Հայաստանի բասկետբոլի Մ16 հավաքականը փայլուն մեկնարկեց Եվրոպայի առաջնությունում
22:10
«The Box»-ը ճանաչվել է Մեծ Բրիտանիայի տարվա լավագույն թանգարան
ԱՄՆ֊ն և ԵՄ-ն ունեն ռազմավարական կոնսենսուս՝ Հայաստանը ներգրավելու տրանսատլանտյան համակարգում
21:50
​«Սուպերաղջիկը» դարձել է DC Studios-ի երկրորդ խոշոր ֆիլմը
ՍԴ առաջարկները կկանխորոշեն «ընդդիմության» պատասխանատվությունն առաջիկայում
21:30
Գաուդիի չկառուցված երկնաքերը «կենդանանում է» 118 տարի անց
Իսրայելը և Թուրքիան առայժմ ձեռնպահ կմնան բախումներից՝ հետևելով Իրանի շուրջ զարգացումներին
21:09
Արեգակի վրա ամենամեծ արևաբծերի խումբն է ձևավորվել
Հունիսի 7-ին Հայաստանում «անկախության երկրորդ հանրաքվե է կայացել»
20:45
ՕՊԵԿ+-ը կմեծացնի նավթի արդյունահանումը
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատությունից
Անկարան շարունակում է Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու երկաթուղու կառուցումը. թուրք նախարար
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:45
Ուկրաինան մերժել է Կոնստանտինովկայում զինծառայողների դիերի փոխանցման՝ ՌԴ առաջարկը․ ՌԴ ՊՆ
Աջակցման նոր ծրագիր՝ 1հա և ավելի ջերմատնային տնտեսություն ունեցող տնտեսվարողների համար
19:15
Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ
18:45
Որոնք են լինելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հիմնական թեմաները Անկարայում
Հրդեհ Նորապատ բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը
18:15
321 ադամանդ, 56 շափյուղ, 13 զմրուխտ և 6 սուտակ․ մատանի՝ Թրամփի համար

Հայաստանի՝ աշխարհի ամենառազմականացված երկիր լինելն օրինաչափ է. Մարկեդոնով

«Ինչպե՞ս կարող է Հայաստանը ռազմականացված չլինել իր աշխարհաքաղաքական ներկայիս իրողություններով»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց ռուսաստանցի քաղաքական վերլուծաբան, փորձագետ Սերգեյ Մարկեդոնովը՝ անդրադառնալով Բոննի միջազգային կոնվերսիայի կենտրոնի (BICC) հրապարակած «Ռազմականացման գլոբալ ինդեքս-2013» (Global Militarization Index 2013) ամենամյա զեկույցին:

Նա ասաց, որ նման կոնկրետ հետազոտություններն անիմաստ են, քանի որ այդ ոլորտի չափանիշները հարաբերական են: Ըստ նրա՝ երբ խոսում ենք որոշ հետևությունների մասին, չի կարելի բացարձակացնել իրավիճակը, շատ կարևոր է իմանալ՝ ինչպիսի մեթոդոլոգիա և մեթոդիկա է օգտագործել հետազոտողը, ինչպիսի չափանիշներ են հաշվի առնվել, և ի վերջո՝ ինչ է նշանակում ռազմականացում:

«Եթե նույնիսկ մենք դիտարկենք երկրների ռազմական բյուջեն, ապա առաջին տեղում կլինի ԱՄՆ բյուջեն: Ուստի կարող են ասել, թե ԱՄՆ-ը ռազմականացված երկիր է, սակայն ես այդպես չէի ասի: Եթե մենք դիտարկենք բանակը, ապա այն վարձու է և այլն, և այլն:

Տարբեր չափանիշներով և ցուցանիշներով տարբեր երկրներ կարող են դիտարկվել որպես ռազմականացված: Եթե մենք դիտարկենք ՌԴ-ն, ապա տարբեր չափանիշներով ես կասեի, որ ՌԴ-ն ռազմականացված չէ: Ես չեմ տեսել այդ հետազոտությունը, հետաքրքիր է: Նման հետազոտությունները միշտ սխալական են, որովհետև ռազմականացվածությունը շատ բարդ համակարգային հասկացություն է: Կան բյուջետային չափանիշներ, թե որքան գումար է ծախսվում ռազմական վերազինման համար: Այստեղ ևս նրբություն կա, թե դա բյուջեի որքան տոկոսն է կազմում, որովհետև կարող է բյուջեի համեմատությամբ այն փոքր թիվ կազմել: Կարելի է ռազմականացման ցուցիչ դիտարկել զինվորական ծառայության ժամկետը, նաև՝ կանայք ծառայում են, թե ոչ, որքան են ծառայում և այլն, և այլն»,- նման տեսակետ հայտնեց Սերգեյ Մարկեդոնովը: Վերջինս ասաց, որ ռազմականացվածության ամենակարևոր ցուցիչը և հիմնավորումը երկրի առջև ծառացած սպառնալիքներն են:

«Եթե ՀՀ բնակչությունը 3 միլիոն է, բայց սառեցված հակամարտություն ունի մի երկրի հետ, որի բնակչությունը երեք անգամ ավելի է ՀՀ բնակչությունից, հարևանությամբ մեկ այլ երկիր է մեծացնում բնակչությունը, իսկ պատմական փորձը բավականին ծանր է, ապա ինչպես կարող է Հայաստանը չլինել ռազմականացված իր ներկայիս աշխարհաքաղաքական իրողությունների պայմաններում: Էլի եմ ասում՝ դա ևս պետք է հաշվի առնվի»,- ասաց Սերգեյ Մարկեդոնովը՝ հավելելով, որ կան երկրներ, որոնց ամենևին էլ ռազմականացվածություն անհրաժեշտ չէ: Իսկ ՀՀ պարագայում, նրա համոզմամբ, դա հիմնավորված է:

Հիշեցնենք, որ Բոննի միջազգային կոնվերսիայի կենտրոնը (BICC) հրապարակել է «Ռազմականացման գլոբալ ինդեքս-2013» (Global Militarization Index 2013) ամենամյա զեկույցը:

Ռազմականացման գլոբալ ինդեքսը մշակվել է դեռևս 1990թ.: Ինդեքսի ամփոփ նշանակությունը հաշվելու համար գնահատվում են վեց ցուցանիշներ, որոնք միավորված են երեք բաղադրիչներում՝ ռազմական ծախսեր, զինված ուժեր և պետության ծանր սպառազինում: Վարկանիշային աղյուսակում Հայաստանը զբաղեցրել է չորրորդ հորիզոնականը (724.12 միավոր), որին հետևում է Սիրիան: Զեկույցում ռազմականացվածության մակարդակով Հայաստանին նախորդել է Ռուսաստանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում