ԱՄՆ-ը կարող է վերանայել Կուբայի դեմ գործող պատժամիջոցները, որոնք ամերիկյան վարչակազմի կողմից սահմանվել էին 1960 թվականին: Այս մասին հայտնել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Ֆլորիդա նահանգ կատարած այցի ժամանակ՝ փոխանցում է ITAR-TASS-ը:
«Մենք պետք է ստեղծարար և խորամիտ լինենք՝ շարունակելով թարմացնել մեր քաղաքականությունը»,- ասել է նա: Օբաման նշել է, որ կես դար առաջ սահմանված պատժամիջոցները կարող են այսօր լինել ոչ այնքան ակտուալ: Նա հավելել է, որ ամերիկյան վարչակազմի որոշումների վերանայումը թույլ կտա կուբացիներին դուրս գալ շփման նոր մակարդակ:
Օբաման ընդգծել է, որ ամերիկացիների նոր սերունդը պատրաստ է որոնել երկկողմ հարաբերությունների խնդիրների լուծում:
Հիշեցնենք, որ պատժամիջոցները սահմանվել էին այն բանից հետո, երբ Ազատության կղզում հարկադիր օտարվել էին ամերիկացիների ունեցվածքն ու կորպորացիաները:









































