Մեծ Բրիտանիայում ճգնաժամի և պետբյուջեի դեֆիցիտի դարաշրջանում սրվել է հարկերի չվճարման հարցը: Վերջին ֆինանսական հետազոտությունների տվյալներով՝ բրիտանական անդրծովյա տարածքներն իրենցից ներկայացնում են օֆշորային բանկային արդյունաբերության կենտրոն, որի մասին գրեթե ոչինչ հայտնի չէ: Լոնդոնը խոստանում է միջոցառումներ ձեռնարկել, սակայն այդ ուղղությամբ գործնական քայլեր չկան: Այս մասին հայտնում է Russia Today-ը:
Tax Justice Network խմբի տվյալներով՝ բրիտանական կառավարությունն արդեն երկար ժամանակ կոշտ քննադատության է ենթարկում հարկերի վճարումից խուսափումը, սակայն մնացած երկրներից ավելի շատ է չարաշահում ֆինանսական անձեռնմխելիությունը: 50 ամենագաղտնի հարկային իրավասու մարմինների ցուցակում 12-ը բրիտանական անդրծովյա տարածքներն են, այդ թվում՝ Կայմանյան կղզիները, Բերմուդները, Ջերսին և Գերնսին:
Այդ տարածքների օրենքները պետք է հավանության արժանացվեն Լոնդոնի կողմից, այդ իսկ պատճառով ակտիվիստները հայտարարում են, որ հենց Մեծ Բրիտանիան պետք է միջոցառումներ ձեռնարկի:









































