Նյույորքյան բարերից մեկի սեփականատերը հաճախորդներից պահանջել է դադարեցնել այլասերել անգլերենը «literally» բառով։ Նրա կարծիքով՝ վերջիններս խոսում են «քարդաշյանական լեզվով։ Այս մասին հաղորդում է ամերիկյան մամուլը։

Ձեռնարկատերը նշում է, որ վերջին ժամանակներս մակաբույծ բառը շատ հաճախ է օգտագործվում։ Որպես օրինակ նա բերել է մի զույգի խոսակցությունը,երբ երիտասարդը իր ընկերուհուն ասում է, որ «բառացիորեն» (literally) չի հավատում նրա համբույրին։
Տղամարդը հայտարարում է, որ լրատվամիջոցները այդ բառը երեք րոպեն մեկ օգտագործում են կիրակնօրյա լուրերի թողարկման ժամանակ։ Լեզվի այլասերումը նա «քարդաշյանություն» է անվանել։ Գործարարը գտնում է, որ դա եկել է «Քարդաշյանների ընտանիք» հեռուստաշոուից։ Այդ կապակցությամբ բարմենը հրաժարվում է սպասարկել այն մարդկանց, ովքեր «քարդաշյանական» լեզվով են խոսում։












































