Սեպտեմբերի 25-ին Խոսրովի արգելոցում սպանված տեսուչ 50-ամյա Մխիթար Սեդրակյանի կինը՝’ Թամարա Սեդրակյանը, մտավախություն ունի, որ իր ամուսնու սպանությունն այդպես էլ կմնա չբացահայտված, քանի որ տարօրինակ բաներ են կատարվում:
Այս մասին «ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարել է Թ. Սեդրակյանը. «Ինձ ոչինչ չեն ասում, ամեն ինչ գաղտնի են պահում: Քննիչն ասել Է, թե արգելոցի ձայնասկավառակի արդյունքներին են սպասում, բայց մինչև հիմա ոչինչ չկա: Ես չեմ լռելու ու ինքս եմ բացահայտելու այս սպանությունը: Օրերս քննիչները եկել են, մեր հարևաններին են հարցաքննել: Չգիտեմ, դեպքից արդեն անցել է շուրջ մեկուկես ամիս, բայց ոչինչ դեռ հայտնի չէ»:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:






































