Արգենտինայի նախագահ Քրիստինա Ֆերնանդես դե Կիրշները ուրբաթ երեկոյան եղել է Ֆավալորո հոսպիտալում, որտեղ նա կանցնի գլխի ստուգողական համակարգչային տոմոգրաֆիա՝ 1 ամիս առաջ տարած գանգուղեղի հեմատոմայի հեռացման վիրահատությունից հետո: Դրանից հետո բժիշկները կհրապարակեն հերթական պաշտոնական հաղորդագրությունը: Այս մասին հաղորդում է Ria Novosti-ն՝ վկայակոչելով հոսպիտալի մամլո ծառայությանը:
Նախագահը հոսպիտալ է գնացել Բուենոս Այրեսի մոտ գտնվող «Կինտա-դե-Օլիվոս» նստավայրից: Սպասվում է, որ շաբաթ օրը առավոտյան բժիշկները կհրապարակեն հերթական տեղեկությունը նախագահի առողջության մասին, որից հետո Կիրշներին դուրս կգրեն:
Նախագահն իր աշխատանքին կվերադառնա աստիճանաբար: Սկզբում նա կաշխատի կառավարության պալատի իր աշխատասենյակում և իր նստավայրում:








































