Մաշտոցի պողոտայում նոյեմբերի 5-ին տեղի ունեցած բախումներից հետո ձերբակալվածներից 14-ին մեղադրանք է առաջադրվել և որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Երեկ կալանավորվել նաև Շանթ Հարությունյանը:
Ազատ արձակվեցին 6 ձերբակալվածներ: Չնայած ոստիկանության հաղորդագրությունում կալանավորվածների թվում նշված էր նաև 17-ամյա Դավիթ Մկրտչյանի անունը, սակայն «Հայկական ժամանակ» օրաթերթի թղթակցին հայտնի է դարձել, որ նա երեկ ստորագրությամբ ազատ էր արձակվել: Անչափահաս Դավիթ Մկրտչյանին. ինչպես «Հժ»-ին հայտնել է նրա շահերի պաշտպան Հայկուհի Հարությունյանը, ձերբակալության ընթացքում առանց օրինական ներկայացուցչի հարցաքննել են, ինչը օրենքի կոպիտ խախտում է:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Հայկական ժամանակ»-ի այսօրվա համարում:







































