Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը կարծում է, որ Հայաստանի բնակչության գերակշռող մասը կողմ է Մաքսային միությանը: Vesti.ru ռուսական լրատվամիջոցին երեկ տված հարցազրույցում նա ստույգ թվեր է մատնանշել, թե Հայաստանում որ թվականին բնակչության քանի տոկոսն է կողմ եղել Ռուսաստանի հետ ինտեգրացիային, որ թվում է՝ հենց ինքն է իրականացրել այդ հարցումները:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Չնայած խիստ կասկածում ենք, որ նա իր հարևաններից բացի որևէ մեկի կարծիքը հարցնելու հնարավորություն ունեցած լինի: Զարմանալի է, թե ռուսական լրատվամիջոցը ՌԴ մեծապետական քաղաքականությունը կյանքի կոչելու համար ինչու է հարցազրույց վերցրել լուսանցքում հայտնված անձից:











































