Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանը հունվարի 28-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկա են գտնվել Բանակի օրվան՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմավորման 26-ամյակին նվիրված «Հաղթանակների դար» խորագրով տոնական համերգին: Այս մասին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:












































