Անցյալ տարվա ընթացքում ամերիկա–կանադական ցամաքային սահմանը փորձել է հատել ավելի քան 20 հազար գաղթական՝ ԱՄՆ–ից,– հաղորդում է Կանադայի ազգային միգրացիոն ծառայությունը։ Միայն դեկտեմբերին կանադական սահմանապահները 1978 անօրինական գաղթական են ձերբակալել։
«Այսպիսով, փախստականների ընդհանուր քանակը, ովքեր 2017 թվականին փորձել են հատել կանադա–ամերիկյան սահմանը, կազմել է 20593 մարդ»,– հաղորդում է Global News հեռուստաալիքը, նշելով, որ եկվորների մեծ մասը Հաիթիից և Նիգերիայից գաղթածներն են։
Հիմնականում, սահմանը խախտվում է Մանիտոբա և Քվեբեկ նահանգներում։
Նշենք, որ Օտտավայի և Վաշինգտոնի միջև կնքված պայմանագրի համաձայն, գաղթականներին պետք է այն երկիրը ընդունի, ուր նրանք հենց սկզբից են ժամանել։ Նրանց՝ ԱՄՆ–ից Կանադա կամ հակառակը ուղարկելը խախտում է պայմանագրի պայմանները։







































