Այսօր Երևանի Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում տեղի ունեցավ Արցախյան ազատամարտի մասնակից, հասարակական գործիչ, տարածաշրջանային հարցերով վերլուծաբան Սարգիս Հացպանյանի հոգեհանգստյան արարողությունը:
Նշենք, որ Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ պաշտպանության նախարարությունում քննարկվել է Սարգիս Հացպանյանին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հուղարկավորելու հարցը։










































